Կառավարության զեկույցի համաձայն Հոնգկոնգում մահացել է 80-ամյա տղամարդը, որը վարակվել էր H7N9 թռչնի գրիպով։ Սա առաջին մահվան դեպքն է քաղաքում դեկտեմբերի սկզբին վիրուսի հայտնվելուց հետո եւ այդ հիվանդության գրանցված երկրորդ դեպքը։
Տղամարդը հարավչինական Շենժեն քաղաքից է, եւ թռչնամիս այնտեղ էր կերել, հաղորդում են ԶԼՄ-ները։
Ինչպես տեղեկացնում է CBS News-ը, Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը պնդում է, որ մարդուց մարդուն այդ վարակի փոխանցվելու ապացույցներ չկան, իսկ մահացածի հետ շփման մեջ եղած մարդիկ վարակված չեն։
ԱՄՆ-ում H7N9 թռչնի գրիպի դեպքեր չեն գրանցվել։






