Հայաստանի ամերիկյան համալսարանի  նախագահ Բրյուս Պողոսյանի և «Շենգավիթ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ուռումյանի կողմից ստորագրվեց համագործակցության հուշագիր՝ միավորելով ջանքերը բժշկական կրթության, գործնական ուսուցման և ապագա առողջապահական մասնագետների պատրաստման ուղղությամբ։

photo_2026-06-30_22-11-57.jpg (36 KB)

Համագործակցության շրջանակում AUA-ի Հանրային առողջապահության մագիստրոսական և Բուժքույրական գործի բակալավրի կրթական ծրագրերի ուսանողները հնարավորություն կունենան իրենց տեսական գիտելիքները կիրառել «Շենգավիթ» բժշկական կենտրոնի կլինիկական միջավայրում՝ ձեռք բերելով արժեքավոր գործնական փորձ և զարգացնելով մասնագիտական հմտությունները։

photo_2026-06-30_22-11-58.jpg (31 KB)

«Մենք հավատում ենք, որ որակյալ կրթության և առաջատար բժշկական փորձի համադրությունը լավագույն ներդրումն է առողջապահության ապագայի համար։ Մեր բժշկական կենտրոնը տարիներ շարունակ հանդիսանում է բժշկական կրթության կարևոր հարթակ, և ուրախ ենք, որ այս համագործակցությամբ ստեղծում ենք նոր հնարավորություններ ապագա մասնագետների կրթության և մասնագիտական զարգացման համար»,– նշեց «Շենգավիթ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ուռումյանը։

photo_2026-06-30_22-11-59.jpg (42 KB)

Ներկա էր նաև «Պրոտոն» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոնի տնօրեն Նարեկ Մատինյանը, ով կարևորում է գիտակրթական համագործակցության ընդլայնումը և ապագա մասնագետների պատրաստմանն ուղղված համատեղ նախաձեռնությունները։

photo_2026-06-30_22-11-57 (3).jpg (31 KB)

Այս հուշագիրը ևս մեկ կարևոր քայլ է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի կրթական առաքելության իրականացման ճանապարհին՝ ամրապնդելով համալսարան–բժշկական կենտրոն համագործակցությունը և նպաստելով առողջապահության ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստմանը։