Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում (ՈԴՀՌ) իրականացվել է արյունաստեղծ ցողունային բջիջների հերթական հավաքագրումը: Այս անգամ հիվանդի համար դոնոր է դարձել նրա ավագ դուստրը։
Լաբորատորիայում համատեղելիության հաստատումից և դոնորի համաձայնությունից հետո կատարվել է բջիջների հավաքագրումը։ Դրանք լիցենզավորված միջազգային փոխադրողի միջոցով կտեղափոխվեն Գերմանիա, որտեղ էլ կիրականացվի հիվանդի փոխպատվաստումը։
Ռեեստրի մասին
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը հիմնադրվել է 1999 թվականին: Հիմնադրամի նպատակն է համայն հայության շրջանում կազմակերպել դոնորների հավաքագրում և գտնել համապատասխան դոնորներ արյան չարորակ հիվանդություններով տառապող պացիենտների համար:
Կամավորների թիվը. Ավելի քան 33,500 դոնոր:
Դիմումներ և համընկնումներ. Ռեեստր դիմած 6,367 հիվանդի համար հայտնաբերվել է նախնական համընկնող 6,416 պոտենցիալ դոնոր:
Իրականացված փոխպատվաստումներ. 45 կամավոր արդեն իսկ նվիրաբերել է իր արյան ցողունային բջիջները:
Ինչպե՞ս դառնալ դոնոր
Ոսկրածուծի/ցողունային բջիջների դոնոր դառնալու համար անհրաժեշտ է.
- Լինել 18-50 տարեկան,
- Հանձնել 3 մլ արյուն (հետազոտության համար),
- Լրացնել համապատասխան հարցաթերթիկ:






