Tesaro Inc-ի փորձարարական դեղամիջոցը քիմիոթերապիայի առաջացրած սրտխառնոցի եւ փսխման բուժման համար՝ արդյունավետ է ճանաչվել հետազոտության երկու ուշ փուլերի ընթացքում:
Հիավանդները, քիմիոթերապիայի կողմնակի ազդեցության նվազեցման համար ստացել են կամ երկու դեղամիջոցի համակցում կամ «ռոլապիտանտ» (rolapitant) գումարած երկու դեղամիջոցների համակցում, հաղորդում է Newsmax Health-ը:
Tesaro ընկերությունը հայտարարել է, որ շարունակում է հիվանդներ ընտրել ՝ դեղամիջոցի թեստավորման լայնածավալ հետազոտության երրորդ փուլի իրականացման համար, եւ 2014 թվականի կեսերին պատրաստվում է շուկայում օրինական հաստատման հայտ ներկայացնել:






