Ռուսաստանի  Նովոսիբիրսկի «Վեկտոր» գիտական կենտրոնի մասնագետները ստեղծել են սուր շնչական վիրուսային վարակների(ՍՇՎՎ) արագ հայտնաբերման եւ  ախտորոշման  նոր համակարգ: Նրանք  ստեղծել են ռեակտիվների մի հավաքակազմ, որը թույլ է տալիս 4-5 ժամվա ընթացքում հայտնաբերել ՍՉՎՎ-ի պատճառ հանդիսացող  վիրուսի 20 տեսակ եւ  5 ենթատեսակ:

Վիրուսի տեսակների ախտորոշումը կատարվում է ՊՇՌ-ի միջոցով  (պոլիմերազային շղթայական ռեակցիա՝ մոլեկուլյար կենսաբանության մեթոդ) իրական ժամանակում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Դեկտեմբերին այս թեստ-համակարգի կիրառումը պաշտոնապես երաշխավորվել է ողջ Ռուսաստանում կիրառվելու համար:

Նախկինում Էբոլի, Լասսի, Մաչուպոյի եւ Դենգեի նման վարակների ախշտորոշումը կատարվել է  մի քանի այլընտրանքնային եղանակներով՝ երկարացնելով սպասելու ժամանակահատվածը: