Վիրահատական միջամտության միջոցով կիլոգրամներ կորցրած կանայք ավելի շատ հաճույք են ստանում սեքսից, պնդում են գիտնականները:Ստամոքսի փոքրացման վիրահատությունից երկու տարի անց, կանայք նշում են իրենց մոտ ավելի շատ գրգռունակություն, սեռական մղումներ եւ սեռական բավարարվածություն, հաղորդվում է JAMA Surgery պարբերականում հրատարակված հոդվածում:
Արյան անալիզները ցույց տվեցին, որ կանանց մոտ աճել էր սեռական հորմոնների մակարդակը, ինչից ելնելով էլ գիտնականները ենթադրություն արեցին, որ քաշի մեծ կորուստները բարձրացնում են կնոջ ֆերտիլությունը:
Առաջատար հեղինակ, Փենսիլվանիայի համալսարանի հոգեբուժության եւ վիրաբուժության պրոֆեսոր Դեվիդ Սորուերն համարում է, որ կանանց սեռական կյանքը բարելավվում է, հավանաբար նրանից, որ նիհարելիս կանանց մոտ լավանում է թե ֆիզիկական, թե էմոցիոնալ ինքնազգացողությունը:
«Սեքսուալությունը իրոք հանդիսանում է այն երեւույթներից մեկը, երբ մեր պահվածքի հիմքում ընկած է այն, ինչ տեղի է ունենում մեր հետ ֆիզիոլոգիական մակարդակով եւ այն ինչ մենք զգում ենք հոգեբանորեն »,- ասաց Սորուերը, հաղորդում է News Max-ը: Իսկ այն կանանց կեսը, ովքեր որոշում են ստամոքսի չափերի փոքրացման վիրահատության ենթարկվել, մինչ այդ ունենում է սեռական դիսֆունկցիա:
Հետազոտությանը մասնակցում էին միջինում 44,5 մարմնի զանգվածի ցուցանիշ (ՄԶՑ) ունեցող 106 կին, ում կատարվել էր ստամոքսի փոքրացման վիրահատություն: Պետք է ասել, որ 40 եւ ավել ՄԶՑ ունեցող մարդիկ համարվում են շատ գեր: Նրանցից 21 ին կատարվեց ստամոքսի շունտավորում, իսկ 21-ին ՝ ստամոքսի բանդաժավորում:
Վիրահատությունից հետո կանայք նիհարեցին, առաջին տարում իրենց նախնական քաշի 32,7%-ի չափով, իսկ երկրորդ տարում՝ 33,5% -ի չափով:
Առաջին տարվա ավարտին կանայք սկսեցին նկատել սեռական բավարարվածության եւ ընդհանրապես սեռական ֆունկցիայի լավացում: Նրանց մոտ բարձրացավ ինքնագնահատականը, անցավ դեպրեսիան, նրանք բավարաված էին սեփական արտաքինով:
Ընդ որում այս փոփոխությունները տեղի ունեցան ավելի վաղ, քան կանայք կհասնեին իրենց առջեւ դրված առավելագույն նիհարելու ցուցանիշին: Ի՞նչի շնորհիվ տեղի ունեցան այս փոփոխուփյունները. Հորմոնների բարձրացած մակարդակի՞, թե՞ նրանք ուղղակի սկսեցին իրենց ավելի լավ զգալ, թե՞ բոլորը իրար հետ:
Կանայք, ովքեր նշում էին սեռական ֆունկցիայի վատագույն ցուցանիշները մինչեւ վիրահատությունը, վերջինից մեկ տարի անց գրանցեցին սեռական ֆունկցիայի ամենազգալի լավացումները, այն կանանց հետ հավասար,ովքեր մինչեւ վիրահատությունը նշում էին սեռական ֆունկցիայի ամենաբարձր ցուցանիշները, հաղորդում է Սորուերը՝ հավելելով, որ համանման հետազոտություն կիրականացվի նաեւ տղամարդկանց վրա: «Շատ հնարավոր է, որ տղամարդկանց մոտ նույնպես դիտվի սեռական ֆունկցիայի բարձրացում բարիատրիկ վիրահատությունից հետո,- ասաց նա, -բայց ֆիզիկական բարդությունները կարող են մի փոքր խանգարել նրանց»:
«Մենք գիտենք, որ ճարպակալումը, հատկապես երկարատեւ ճարպակալումը, բացասաբար է ազդում պոտենցիայի վրա: Հնարավոր է, որ դա լինի հետեւյալ կերպ՝ հոգին ցանկանում է, բայց մարմինը չի կարողանում »:






