Երեկ Եղվարդի մանկապարտեզում արձանագրված թունավորման տարածումը կանխելու նպատակով` ՀՀ վարչապետի հանձնարարականով ՀՀ առողջապահության նախարարը մեկնել էր Եղվարդի տարածաշրջանի Նաիրիի բժշկական կենտրոն: Արդյունքում ձեռնարկվել են մի շարք բուժական, կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումներ, մասնավորապես`
- հիվանդների բուժման գործընթացում ընդգրկվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մասնագետները.
- Նաիրիի բժշկական կենտրոնին տրամադրվել է դեղորայք, անհրաժեշտ պարագաներ, ցուցաբերվել է նեղ մասնագիտական բժշկական օգնություն եւ արագ արձագանքում, որի արդյունքում երեխաների մոտ այսօր նկատվում է առողջացման դրական տեղաշարժ.
- հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով կազմակերպվել եւ իրականացվել են բակային համայցեր: Արդյունքում հայտանաբերվել են նոր հիվանդներ, որոնք եւս տեղափոխվել են հիվանդանոց:
- Կազմակերպվել է բոլոր հիվանդների կենսաբանական նմուշների մանրէաբանական հետազոտությունները: Արդյունքում հաստատվել է դիզենտերիա /sh. zonae/:
- Ուսումնասիրվել են Եղվարդի նախադպրոցական ուսումնական հաստատության պայմանները, վերցվել են սննդի, խմելու ջրի նմուշներ հիվանդության առաջացման սննդային կամ ջրային գործոնը պարզելու համար: Նմուշառումներ են իրականացվել նաեւ սպասարկող անձնակազմի շրջանում:
- Հիվանդների տնային օջախներում իրականացվել է բժշկահիգիենիկ ուսուցում, ախտահանման աշխատանքներ` կենցաղ-կոնտակտային ճանապարհով հիվանդության հետագա տարածումը կանխելու համար:
ԱՆ վերջին տվյալներով, այս պահի դրությամբ առկա է 67 հիվանդ, որից 48-ը հոսպիտալացվել է Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոն, 19-ը` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, 1-ը` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:






