Գրիպի՝ ավելի քան 1100 ամերիկացիների վարակման պատճառ դարձած EV-D68 վիրուսը, ТВ2 հեռուստաալիքի հաղորդմամբ, նաեւ Դանիայում է հայտնաբերվել:
Երկրում գործող պատվաստանյութերի պետական ինստիտուտի (State Serum Institute) գլխավոր բժիշկ Տեա Կոլսեն Ֆիշերը հաստատել է շրջանառող լուրերն առ այն, որ կաթվածի եւ շնչառության հետ կապված բարդությունների հանգեցրած եւ թոքերի արհեստական օդափոխման անհրաժեշտություն առաջացրած վիրուսը Դանիա ժամանակ ֆրանսիացի մի տղայի մոտ է հայտնաբերվել: Նախորդ շաբաթ էլ Նորվեգիայում էին ամենայն հավանականությամբ վիրուսի հրահրմամբ ժամանակավոր կաթված տարած երկու երեխաներ հայտնաբերվել:
Դոկտոր Ֆիշերի հաղորդմամբ, 2009թ.-ից ի վեր Դանիայում հիշյալ վիրուսով վարակման ընդամենը 3 դեպք է գրանցվել: Ողջ աշխարհում 2012թ.-ին EV-D68 էնտերովիրուսով վարակման դեպքերի թիվը 95 է կազմել, իսկ այս տարի արդեն՝ 1200-1300:
Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի փորձագետները ներկայումս փորձում են վիրուսի եւ ժամանակավոր կաթվածի միջեւ ուղիղ կապի առկայությունը պարզել, քանի որ վարակված երեխաներից շուրջ 70-ի մոտ կաթվածի հանգեցրած շնչառական խնդիրներ են նկատվել:
Տեա Կոլսեն Ֆիշերը տեղեկացմամբ, շնչառական խնդիրներով տառապող 60 հիվանդների շրջանում իրականացված ընտրանքային հետազոտությունները ցույց են տվել, որ նրանցից յուրաքանչյուր յոթերորդը EV-D68 վիրուսով է վարակված:
Վերջինս սովորական գրիպ հիշեցնող ախտանշաններ ունի՝ բարեր ջերմություն, հարբուխ, հազ, ցավ՝ կուլ տալիս: Ծանր ախտանշաններն էլ կարող են ծանր ու խռխռոցով շնչառությունը ներառել: Վիրուսի բուժման հարցում ոչ մի հակաբիոտիկ չի կարող օգտակար գտնվել:






