Վերջին տարիներին բեղմնավորմանը նպաստող սարքավորումների եւ ծրագրային հավելվածների հարաճուն քանակը օգնում է կանանց՝ սեռական առողջությունը կարգավորելու հարցում, նպաստում է բեղմնավորմանը եւ դաշտանային ցիկլի վերաբերյալ տեղեկացվածություն խթանում: Սակայն դա նաեւ անպտղության բուժման ամենամեծ խոչընդոտներից է, համոզված է լիցենզավորված ասեղնաբույժ, կանացի առողջության եւ բեղմնավորման փորձագետ Աիմեե Ռաուփփը:

Եւ դա երեւույթի հետ կապված միակ թերությունը չէ: Կանայք սթրեսի են ենթարկվում՝ պարբերաբար բեղմանավորման համար բարենպաստ օրերին հետեւելով, հաղորդում է FoxNews-ը:

Տեղեկացված լինելը օգտակար է, սակայն երբեմն չափից դուրս տեղեկացվածությունը կարող է կաթվածահար անել, ասում է դոկտոր Ռաուփը:

Ստորեւ բեղմնավորմանը նպաստող 7 սարքավորումներ եւ ծրագրային հավելվածներ ենք ներկայացնում.

1. Wink

Kindera-ի Wink-ը (հասանելի կլինի 2015թ.-ի գարնանը) բերանի անլար՝ բեղմնավորմանը հետեւող ջերմաչափ է, ինչը գրանցում է մարմնի հիմնային ջերմաստիճանը: Wink-ը ինքնաբերաբար համաժամանակեցվում է (սինքրոնիզացիա) Kindera ծրագրի հետ, որի օգնությամբ մինչ այժմ արդեն 35000 կանայք են հղիացել: Ծրագիրն օգնում է հետեւել դաշտանային ցիկլին, արգանդի վզիկի արտազատուկին եւ կարգավորել սեռական ակտիվությունը: Այն նաեւ այլ՝ բեղմնավորմանը նպաստող գործոններին հետեւելու, ինչպես նաեւ տվյալները օրագրի հատուկ բաժիններում գրանցելու տեսանկունից է օգտակար, որտեղ կարելի է նաեւ սեփական հիշեցումներն ավելացնել: Հասանելի է IOS եւ ANDROID օպերացիոն համակարգերի համար:

2. Ovia Fertility

Մշակված լինելով Հարվարդի գիտնականների եւ բեղմնավորման փորձագետների կողմից, Ovuline-ի կողմից առաջարկվող Ovia բեղմնավորման ծրագիրը ավելի քան 200 000 հղիությունների է նպաստել: Բացի այդ, համաձայն ընկերության կողմից տրամադրված  տվյալների, “անպտղությամբ” ախտորոշված զույգերի 10%-ը հղության մասին են հայտնել: Ծրագիրը հետեւում է մարմնի հիմնային ջերմաստիճանին, արգանդի վզիկի արտազատուկին եւ ձվազատմանը, դաշտանային ցիկլին, արյան ճնշմանը, քաշին, տրամադրությանը, սեռական ակտիվությանը, հոգեւիճակին, դիետային, մարզումներին եւ քնին: Այն կարող է համաժամանակեցվել Jawbone, Withings եւ Fitbit, ինչպես նաեւ MyFitnessPal, Apple’s HealthKit (միայն IOS-ի համար) եւ Ovia Pregnancy ծրագրերի հետ: Դուք կարող եք նաեւ տպել արդյունքները՝ բժշկի հետ խորհրդակցելու համար: Հասանելի է IOS եւ ANDROID օպերացիոն համակարգերի համար:

3. Daysy

Daysy-ն մարմնի հիմնային ջերմաչափ է եւ համակարգիչ, որն անչափ օգտակար է՝ ցիկլին հետեւելու եւ ստացված տվյալնելը վերլուծելու հարցում: Այն առկա վիճակագրական տվյալներն է օգտագործում՝ բեղմնավորմանը հարմար ժամանակահատվածը որոշելու նպատակով, եւ արդյունքները անմիջապես սարքավորման էկրանին ցույց տալիս: Ընկերության հաղորդմամբ, Daisy-ի ալգորիթմը կլինիկական բազմաթիվ հետազոտությունների արդյունքների հիման վրա է մշակվել եւ 99,3% արդյունավետություն ունի: Կարելի է նաեւ DaisyView ծրագիրը ներբեռնել ՝ (միայն IOS) ցիկլի մասին առավել մանրամասն տվյալներ իմանալու եւ դրանք ընկերոջ հետ կիսելու համար:

4. KNOWHEN

FDA կողմից հաստատված եւ ԱՄՆ-ում կլինիկական փորձարկումներ անցած KNOWHEN Saliva Fertility Monitor-ը փոքր քանակությամբ թուք է օգտագործում՝ ձվազատման ժամանակն իմանալու համար: Personal Ovulation App ծրագիրը թույլ է տալիս ձվազատման եւ սեռական հարաբերության ժամանակահատվածը ճշգրիտ իմանալ: Հասանելի է IOS օպերացիոն համակարգի համար:

5. Glow

Glow ծրագիրը, որը մինչ այժմ ավելի քան 25000 հղությունների է հանգեցրել, հետեւում է դաշտանային ցիկլին, մարմնի հիմնային ջերմաստիճանին եւ ձվազատմանը,  հիշեցնում է բեղմնավորմանը հարմար ժամանակահատվածի մասին եւ ամենօրյա խորհուրդներ ներկայացնում: Glow Genius ծրագրային հավելվածը կարող է նաեւ օրգանիզմի մասին՝ բեղմնավորմանը նպաստող անհատական տվյալներ տրամադրել, որոնք կարելի է Jawbone UP, Fitbit, MyFitnessPal ծրագրերի հետ համաժամանակեցնել: Glow First հավելվածը ֆինանսական օգնական է, որն օգնում է ազատվել բուժման՝ բեղմանավորման համար պահանջվող ավելորդ ծախսերից: Հասանելի է IOS Ռ ANDROID օպերացիոն համակարգերի համար:

6. ONDO

Հետեւում է մարմնի հիմնային ջերմաստիճանին՝ Overtemp-ի ONDO Basal Thermometer-ի (հասանելի է 2015թ.-ի գարնանից) միջոցով, որը Overtemp ծրագրի միջոցով անլար համաժամանակեցման է ենթարկվում սմարթֆոնի հետ: Այն մշակված է YinOva Center-ի կողմից, եւ բեղմնավորման վերաբերյալ ուսուցողական ծրագիր է ներառում՝ անհատական սննդակարգի, մարզումների օգնությամբ առողջությանը եւ բեղմնավորմանը նպաստելու վերաբերյալ: Համաժամանակեցվում է Apple-ի HealthKit ծրագրի հետ, եւ հասանելի է միայն IOS օպերացիոն համակարգի համար:

7. Clue

Clue ծրագիրն օգնում է հետեւել դաշտանային ցիկլին, արգանդի վզիկի արտազատուկին, ցավին, տրամադրությանը եւ սեռական ակտիվությանը: Այն նաեւ ցիկլի եւ բեղմանվորման մասին տվյալներ, ինչպես նաեւ անհատական նշումներ է ներառում: Հասանելի է IOS եւ ANDROID օպերացիոն համակարգերի համար: