Օքսֆորդի համալսարանները բազմամյա հետազոտությունների ընթացքում ՄԻԱՎ-ի տարածման տեմպերն են ուսումնասիրել՝ Բոտսվանայում եւ Հարավ-Աֆրիկյան Հանրապետությում բնակվող հիվանդների մոտ՝ պարզելու համար, որ ներկայումս հիվանդությունն առավել նվազ վարակիչ եւ մահացու զարգացնում է ապահովում, հաղորդում է BBC-ն:
Իրավիճակի՝ նման տեմպերով շարունակման պարագայում մարդկությունը կարող է գլոբալ փոփոխությունների առաջ կանգնեկ: Դրանք նաեւ եւ առաջ հիվանդության դանդաղ զարգացման եւ թույլ տարածման տեսքով կդրսեւորվեն, - նշել է Նոթթինգեմի համալսարանի վիրուսոլոգ պրոֆեսոր Ջոնաթան Բոլլը:
Գիտնականների գնահատմամբ, վիրուսը շարունակում է հարմարվել մարդու իմունային համակարգին: ՄԻԱՎ-ը «դիմակավորման վարպետ է: Այն արագ եւ հեշտ մուտացվում է՝ խուսափելով դեղամիջոցներից եւ հարմարվելով իմունային համակարգին»:
«Ներկայումս ՄԻԱՎ-ով վարակվածների թիվն աշխարհում ավելի քան 35 միլիոնի է հասնում: Այդ մարդկանց օրգանիզմում կործանիչ պայքար է ընթանում՝ իմունային համակարգի եւ վիրուսի միջեւ: Գիտնականները հայտնում են, որ ՁԻԱՀ-ի զարգացման ժամկետը՝ վիրուսով վարակումից հետո 10-ից 12,5 տարվա է հասել նույնիսկ այնպիսի թույլ զարգացած երկրներում, ինչպիսին է, օրինակ, Բոտսվանան, որտեղ երկար ժամանակ ՄԻԱՎ-ի տարածման հետ կապված նշանակալի խնդիրներ են եղել:
Մահացու վտանգավորության հիվանդությամբ վարակման գագաթնակետը արեւմուտքի երկրներին 1981-1985 թվականներին է բաժին հասել, երբ բժիշկները բացարձակապես ի վիճակի չէին համաճարակի տարածմանը հակազդել:
Որոշ վիրուսոլոգներ գտնում են, որ վիրուսը վերջիվերջո կարող է գրեթե անվնաս դառնալ, քանի որ դրա տարածմանը հակազդող դեղորայքի որոնումները շարունակական բնույթ են կրում եւ ընդլայնվում: Սակայն գիտնականների խումբն, այդուհանդերձ, նախազգուշացմամբ է հանդես եկել առ այն, որ նույնիսկ ՄԻԱՎ-ի թեթեւ տարբերակը նախկինի պես վտանգավոր է եւ կարող է բերել ՁԻԱՀ-ի առաջացման հանգեցնել:






