Երբ Վիկ Էլիասոնի բժիշկը հաղորդեց նրան, որ շագանակագեղձի քաղցկեղը, որի դեմ նա պայքարում էր տասնամյակների ընթացքում, տարածվել է լյարդի վրա, իր առաջին միտքը թոռների մասին էր:

Բայց այսօր՝ ախտորոշումից չորս տարի անց, Էլիասոնը հաղորդեց Newsmax Health-ին, որ առողջ է, եւ որ իր քաղցկեղը ամբողջությամբ վերահսկվում է: Վիսկոնսինի թոք-շոուի հյուրը 77 տարեկանում վայելում է կյանքը:

Պատճառը. Էլիասոնն ստացել է քաղցկեղի նոր հեղափոխական բուժում՝ TheraSphere թերապիա, որը լիովին այլ կերպ է ազդում քաղցկեղի վրա:  Ըստ փորձագետների, այս արդյունքը կարող է նշանակել, որ լյարդի քաղցկեղը կդադարի մահապատիժ լինելուց  յուրաքանչյուր տարի ախտորոշվող գրեթե 31000 ամերիկացու համար։  Ախտորոշվածների տասից ինը մահանում են 5  տարվա ընթաքում:

Էլիասոնի բժիշկը՝ Վիսկոնսինի Բժշկական քոլեջի քաղցկեղի կլինիկական կենտրոնի ինտվերվենցիոն ռադիոլոգ (ճառագայթաբան) Էրիկ Հոյենուալտերը այն քիչ մասնագետներից մեկն է , ով առաջարկում է բուժման առաջատար եղանակներ: Առաջին արդյունքներն այնքան խոստումնալից էին լյարդի քաղցկեղի դեպքում, որ այժմ նոր մեթոդը փորձարկում են հաստ աղու քաղցկեղի եւ  լյարդում մետաստազներ տվող հիվանդության այլ դժվար հասանելի տեսակների համար:

Այսօրվա դրությամբ մոտավորապես 5000 հիվանդ անցել է այս թերապիան: Բայց փորձագետները հույս ունեն, որ այս թվերը աճելու են, քանի որ շատ դեպքեր են հաստատում վերջինիս արդյունավետությունն եւ անվտանգություննը:

TheraSphere-ն աշխատում է հետեւյալ կերպ՝ մանրագույն ռադիոակտիվ ապակյա գնդիկները արյունատար անոթների միջոցով հասցվում են ուռուցք՝ այն ոչնչացնելու համար:

Ի տարբերություն բուժման այյլ մեթոդների՝ ճառագայթային թերապիայի, քիմիոթերապիայի, ուռուցքի սառեցման կամ այրման, TheraSphere –ը ընտրողական կերպով ոչնչացնում է  ուռուցքային բջիջները՝  չվնասելով առողջները:

Մի քանի շաբաթվա բուժումից հետո Էլիասոնի լյարդի ուռուցքներից մեկն անհետացել է, իսկ մյուսը փոքրացել եւ առողջության համար վտանգ չի ներկայացնում: