Կանադայի բնակչուհիներից մեկի բախտը պարզապես չի բերել: Ինքնազգացողության կտրուկ վատացման արդյունքում կնոջը, որի անունը չի հաղորդվում, հիվանդանոց էին տեղափոխել, որտեղ էլ՝ հիվանդասենյակում, որտեղից-որտեղ մարդու մաշկի տակ անցնելու եւ օրգանիզմում թրթուրներ թողնելու սովորությամբ աչքի ընկնող գիշակեր ճանճ էր հայտնվել, հաղորդում է Metro-ն:

Բժիշկները խոստովանել են, որ պատկերացում անգամ չունեն, թե որտեղից կարող էր այդչափ վտանգավոր միջատը հիվանդանոցում հայտնվել: «Հիվանդը ինտենսիվ թերապիայի բաժանմունքում՝ փակ պատուհաններում եւ դռներով սենյակում էր պառկած: Եվ այդուհանդերձ, գիշակեր ճանճին ինչ-որ կերպ հաջողվել է ներս թափանցել: Ըստ ամենայնի՝ հիվանդանոցի հարեւան կորպուսից», - ասվում է բժշկական զեկույցում:

Միջատը կնոջ մաշկի տակ, ամենայն հավանականությամբ, վերջինիս քնած կամ անգիտակից լինելու ընթացքում է անցել: Մի քանի օրվա ընթացքում, երբ կինը անշարժ պառկած է մնացել, ճանճին հաջողվել է նրա հոնքերի եւ ականջների շրջանում հարյուրից ավելի թրթուրներ թողնել:

Ահասարսուռ տեսքի թրթուները հայտնաբերած բժիշկները շոկի մեջ են ընկել: Դրանց հեռացումը՝ կնոջ ականջներից եւ աչքերից, մի քանի ժամ է տեւել: Բարեբախտաբար, միջատները չէին հասցրել լուրջ վնաս հասցնել օրգանիզմին: Կարճ ժամանակ անց կինը դուրս է գրվել հիվանդանոցից:

Սա բոլորովին էլ առաջին դեպքը չէ, երբ մարդու մարմնում մակաբույծ է ապաստան գտնում: Մի փոքր ավելի վաղ չորս տարի շարունակ ուղեղի մեջ երիզորդ որի «պահպանած» բրիտանացու մասին էր հաղորդվել: