Մեծ Բրիտանիայում 100 հիվանդությունների առաջացման ռիսկն ախտորոշող՝ 125 ֆունտ ստեռլինգ արժողությամբ թեստ է հայտնվել:
Այն միայն թուքն է օգտագործում՝ գենետիկ տեղեկություններ տրամադրելով առաջիկայում ավելի քան 100 հիվանդություններով, մասնավորապես՝ Պարկինսոնի հիվանդությամբ, քաղցկեղի որեւէ տեսակով ախտորոշվելու կամ ճաղատանալու հավանականության մասին, հաղորդում է The Daily Mail-ը:
Այն կարող է նաեւ կանխատեսել հակվածությունը՝ սուրճի նկատմամբ, բրյուսելյան կաղամբ չսիրելը, անհատական վարժությունների տեսակը, ինչպես նաեւ որոշակի տեղեկություններ տալ՝ նախնիների վերաբերյալ:
Թեստը հասանելի է նաեւ ԱՄՆ-ում եւ առցանց ներկայացվել է 23andMe-ի կողմից, որի համահիմնադիրը Google-ն է հանդիսանում: Հետազոտվողը թքում է փորձանոթի, մեջ, որից հետո այն փակվում եւ ուղարկվում է 23andMe լաբորատորիա՝ հետազոտության համար: 4-6 շաբաթ անց հետազոտության մանրամասն արդյունքները տրամադրվում են հետազոտվողի համար մատչելի մեկնաբանմամբ:
Օրինակ՝ այն կարող է ցույց տալ տվյալ անձի՝ Ալցհեյմերի հիվանդությամբ հիվանդանալու հավանականությունը գնահատել: 23andMe ընկերությունը ստեղծվել է Էնն Ուայքիքիի կողմից, ով Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինի կինն է: Ըստ նրա, հետազոտությունը նպատակ ունի յուրաքանչյուր անհատի տրամադրել մատչելի եւ հասկանալի տվյալներ՝ մարդու գենոմի վերաբերյալ:
Նման տվյալներով զինված մարդը կարող է ավելի լավ հոգ տանել սեփական առողջության մասին: Օրինակ՝ նման վերլուծությունը կարող է խթան հանդիսանալ ծխելը թողնելու անհրաժեշտություն ընկալման կամ առողջական վիճակի պարբերաբար ստուգման համար՝ բերելով հիվանդությունների վաղ ախտորոշման եւ բուժման:
Գենետիկ թեստերը նաեւ Մեծ Բրիտանիայում են հասանելի, սակայն ավելի քիչ տեղեկություն են տրամադրում եւ համեմատաբար թանկ արժեն:
Ինչեւէ, քննադատներն ասում են, որ նման հետազոտությունները այնքան չեն զարգացել, որպեսզի արժեքավոր տվյալներ տրամադրեն մարդկանց:
Դրանք կարող են անհիմն հավատ ներշչել ոմանց, իսկ մյուսների մոտ էլ, ավելորդ անհանգստություն առաջացնելով, հավելյալ ապահովագրական ծախսեր պահանջել՝ լարվածություն առաջացնելով պետական առողջապահական ծառայությունում:
ԱՄՆ-ում ընկերությունները թեստերի որոշ արդյունքներ հաղորդելու արգելանք են կրում, քանի որ դրանք կարող են ոչ անհրաժեշտ բուժում ստանալու խթան հանդիսանալ:
Սննդամթերքի եւ դեղամիջոցները ամերիիկյան վարչությանը հատկապես BRCA գենի վերաբերյալ տեղեկություններն են մտահոգում, քանի որ դրանք կրծքագեղձի եւ ձվարանների քաղցկեղի առաջացման բարձր հավանականության մասին կարող են վկայել:
Օրինակ, եթե BRCA-ի հետ կապված ռիսկը գնահատելիս տեղեկությունը կեղծ դրական լինի, ապա այն կարող է հիվանդին կանխարգելիչ վիրահատության, քիմիաթերապիայի, ինտենսիվ հետազոտության եւ այլ գործողությունների դրդել, մինչդեռ կեղծ բացասական արդյունքի դեպքում էլ հնարավոր է իրական կարեւոր պահը բաց թողնել:
Թեստի արդյունքները վտանգավոր են նաեւ այն առումով, որ ոմանք, անբուժելի հիվանդության (օրինակ Ալցհեյմերի հիվանդության) բարձր ռիսկի մասին մտածելով, կարող են վատատեսական մոտեցում դրսեւորել եւ այլեւս հոգ չտանել սեփական առողջության մասին:
Քաղցկեղի գենետիկ փորձագետ պրոֆեսոր Սալլի Հոդգսոնը՝ Լոնդոնում գործող սուրբ Գեորգի հիվանդանոցից, գտնում է, որ ԴՆԹ-ի հետազոտությունը չափազանց մոտ է թյուրիմացություն համարվելուն:
Նա զգուշացնում է, որ արդյունքները կարող են անհիմն տագնապ առաջանել եւ ազգային առողջապահական ծառայության թանկարժեք ժամանակը խլել:
Լոնդոնի համալսարանական քոլեջի էվոլյուցիոն գենետիկայի պրոֆեսոր Մարկ Թոմասն էլ նկատել է, որ անկախ նրանից՝ լավ է, թե՝ վատ, անմիջապես հետազոտվողին տվյալների տրամադրմամբ գենետիկական թեստավորում իրականացնող ընկերություններն արդեն ստեղծվել եւ գործում են:
Ով ցանկում է՝ կարող է հիշյալ ընկերությունների առավելություններն ու թերություններն անընդհաը մատնանշել, սակայն սայլն արդեն տեղից շարժվել է: 23andMe-ն իր տրամադրության տակ հսկայական ռեսուրսներ եւ բավականաչափ առաջատար մասնագետներ ունի:
Այնուամենայնիվ, շատ կարեւոր է, որ անկախ փորձագետները եւ կառավարական մարմինները աչալուրջ լինեն, որպեսզի նմանատիպ ընկերությունները հետազոտվողներին պատասխանատու ձեւով՝ գիտականորեն ճիշտ ձեւակերպված, անհիմն տագնապ չառաջացնող եզրակացություններ տրամադրեն:






