Բիբլիական ժամանակներից ի վեր ենթադրվում է, որ խաղողի չափավոր սպառումը առողջարար հատկություններ ունի: Պատահական չէ, որ հերթական բաժակը բարձրացնելիս փորձառու խմողներն առողջության են մաղթում միմյանց, հիշեցնում է NewsMax Health-ը:
Plos One բժշկական ամսագրում նկարագրություն գտած հերթական հետազոտության շրջանակում առաջին անգամ վկայություն է ձեռք բերվել առ այն, որ խաղողի կորիզի հանուկը կարող է «հրաշագործ» դերակատարում ապահովել՝ քաղցկեղի դեմ պայքարի շրջանակում եւ, մասնավորապես, քիմիաթերապիայի՝ կոլորեկտալ քաղցկեղի բջիջների ոչնչացման արդունավետությանը էապես նպաստել: Ավելին, այն նաեւ քիմիաթերապիայի կողմնակի ազդեցությունների ծավալը նվազեցնելու ներուժ ունի:
Գիտնականները համոզված են, որ հաստ աղիքի քաղցկեղի բուժման՝ խաղողի կորիզի հանուկի՝ քիմիաթերապիային հավելմամբ մոտեցումը վերջինիս արդյունավետության խթանման եւ աղիքներին պատճառվող վնասի նվազեցման անփոխարինելի միջոց է հանդիսանում:
Կոլորեկտալ քաղցկեղը հիվանդության երկորդ մահացու տեսակն է Միացյալ Նահանգներում: Այն միայն թոքերի քաղցկեղին կարող է զիջել:
Խաղողի կորիզի հանուկ դեղատներում եւ սուպերմարկետներում, ինչպես նաեւ համացանցում կարող եք գտնել: Այն սովորաբար 50 եւ 100 մգ-անոց կապսուլներով է վաճառվում:
Օրական խորհուրդ է տրվում 150-300 մգ ընդունել:






