Բրիտանացի գիտնականները հայտնում են նոր հետազոտության մասին, որը հնարավոր է հույս տա այն ընտաիքներին, ովքեր «մշտական վեգետատիվ» վիճակում գտվող հարազատներ ունեն: Քեմբրիջի համալսարանի եւ բժշկական հետազոտական կոմիտեի գիտական անդամների կարծիքով, այդ մարդիկ ոչ միայն գիտակցում են, թե ինչ է կատարվում, այլ նաեւ ուշադրություն են դարձնում իրենց շուրջակայքի վրա:
Չնայած այդ հիվանդները ի վիճակի չեն շարժվել կամ խոսել, նրանց ուղեղի ակտիվության չափումները ցույց են տալիս ուշադրության եւ տեղեկացվածության զարմանալի տվյալներ, որոնք նախկինում հայտնաբերված չեն եղել, ասվում է «Neuroimage: Clinical» ամսագրում հրատարակված հոդվածում: Հետազոտություննեը հույս են տալիս, որ ապագայում մասնագիտացված սարքավորումների միջոցով այդպիսի հիվանդներից մի քանիսը կկարողանան կապ հաստատել շրջապատող աշխարհի հետ: «Մենք նաեւ միմյանցից անկախ ապացույցներ ենք ստացել, որ նրանք ունակ են հետեւել հրահանգներին»,- ասաց Քեմբրիջի մասնագետներից Շրիվաս Չեննուն, հաղորդում է News Max-ը:
«Ուղեղի իրական ֆունկցիայի մակարդակը եւ վեգետատիվ վիճակում պահպանվող տեղեկացվածությունը գնահատելու համար մենք աստիճանաբար ավելի լիարժեք պատկերացում ենք ստեղծում հիվանդի սենսոր, պերցեպտիվ եւ ճանաչողական ունակությունների մասին» :
Հետազոտության համար գիտնականներն ուղեղի էլեկտրական ակտիվությունը չափելու համար էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի միջոցով հետազոտեցին «վեգետատիվ» ախտորոշումով կամ նվազագույն գիտակցական վիճակով 21 հիվանդ եւ 8 առողջ կամավորի: Մասնակիցները 90 վարկյանի ընթացքում լսում էին բառերի շարան վարկյանում մեկ բառ արագությամբ եւ ,նախնական խնդրանքով, հատուկ ուշադրություն էին դարձնում պարբերաբար կրկնվող «այո» եւ «ոչ» բառերի վրա:
Հետազոտության նպատակն էր հանդիսանում պարզել,կկարողանա՞ն արդյոք հիվանդները կենտրոնացնել իրենց ուշադրությունը կոնկրետ բառերի վրա:
Նրանք բացահայտեցին, որ վեգետատիվ վիճակում գտնվող հիվանդներից մեկը, նույն հաջողությամբ ինչպես դա կաներ առողջ մարդը, կարողացավ կենտրոնացնել ուշադրությունը գլխավոր բառերի վրա: Կիրառելով ուղեղի սկանավորումը՝ գիտնականները բացահայտեցին, որ այդ հիվանդը կարողանում էր հետեւել պարզագույն հրահագներին՝ պատկերացնելով, որ թենիս է խաղում: Նվազագույն գիտակցությամբ երեք այլ հիվանդներ արձագանքում էին նոր, բայց երկրորդային բառերին, մինչդեռ ունակ չէին կենրոտնացնել ուշադրությունը գլխավոր բառերի վրա:
Այս բացահայտումը ցույց է տալիս, որ այդ վիճակում գտնվող որոշ հիվանդներ ունակ են կենտրոնացնել ուշադրությունը շրջապատում տեղի ունեցող երեւույթների վրա:
«Մեր ուշադրությունը երբեմն կենտրոնանում է ինչ-որ նոր կամ տարօրինակ բանի վրա, կամ մենք գիտակցաբար ենք որոշում ուշադրությունը կենտրոնացնել այդ երեւույթի վրա:Մեր ուղեղում կան ուշադրության կենտրոնացման տարբեր մոդելներ»,- բացատրեց Ուղեղի գիտությունների Կենտրոնից դոկտոր Տրիստան Բեկինշտեյնը:






