Հինգշաբթի օրը ընդհանուր սրտով, իրանով, ձեռքերով եւ ոտքերով սիամական երկրվորյակներ են ծնվել՝ ԱՄՆ Ատլանտա քաղաքում, ինչը խիստ հազվադեպ երեւույթ է հանդիսանում, քանի որ նման երկվորյակները սովորաբար անկենդան են լույս աշխարհ գալիս, հաղորդում է FoxNews-ը:
«Ծննդաբերությունն ավարտվել է, եւ երեխաները հրաշալի են զգում իրենց: Երկուսն էլ աչքերը չռած լացում են», - գրել է նրանց ազգականներից մեկը՝ Facebook-ի էջին:
Իսկ ծնողների՝ Ալաբամա նահանգնի բնակիչներ Մայքլ եւ Ռոբին Համբիների հաղորդմամբ էլ, ընդհանուր սրտով եւ արյունատար համակարգով ծնված երեխաները չեն առանձնացվելու:
«Հիմա միայն աղոթել կարող ենք՝ տղաներիս համար», - նշել է Մայքլ Համբին՝ Facebook-ում վերբեռնված տեսաձայնագրության մեջ:
Սիամական երկվորյակներին յուրաքանչյուր 200 000-րդ հղիությունն է բաժին հասնում: Նրանց մեծ մասին չի հաջողվում կենդանի մնալ: 40-60 տոկոսն ընդհանրապես մահացած են ծնվում, իսկ շուրջ 35 տոկոսն՝ ընդամենը մեկ օր ապրում:
Ծննդաբերությունից անմիջապես հետո նորածին եղբայրների սրտի աշխատանքի եւ շնչառության կարգավորմանը միտված միջոցառումներ են ձեռնարկվել:











