Սառը եղանակը ստիպում է ոչ միայն մրսել մինչեւ ոսկրերը. որոշ մարդկանց այն կարող է նաեւ ցավ պատճառել: Բժիշկ Մեննի Ալվարեսը , Fox News հեռուստաալիքի Health News-ի գլխավոր խմբագիրը պատասխանում է ընթերցողներից մեկին, ով հարցնում է, թե ինչու է սառը եղանակին ցավում իր ծնոտը:

«Առաջին հերթին ձեզ անհրաժեշտ է ստուգել ատամները՝ համոզվելու համար, որ ցավի պատճառը փչացած ատամները չեն: Այնուամենայնիվ, ցուրտը կարող է շատ անսպասելի կերպով ազդել մարդու օրգանիզմի վրա:

Հետազոտությունները ցույց են տվել, որ  ջերմասատիճանի անկումը ուղեկցող մթնոլորտային ճնշման փոփոխությունները կարող են ցավ առաջացնել՝ մարմնով մեկ ստեղծելով օդային գրպանիկներ, որոնք լայնանալով կամ կրճատվելով՝ ճնշում են գործադրում նյարդերի վրա:

Ծեր կանանց բնորոշ են նաեւ քունք-ստորին ծնոտային հոդի խանգարումները։

Ախտանշանները հետեւյալն են՝

Ականջի ցավ

Գլխացավ

Ցավ ծամելու ժամանակ

Դժվարություններ բերանը բացելու ժամանակ

Ծնոտում ճարճատյունի  ձայներ

Սառը եղանակին առաջացած սարսուռը կարող է ստիպել կծկվել ծնոտի մկանները եւ սպազմ առաջացնել, որը նույնպես կարող է ցավի հանգեցնել:

Միշտ պետք է խոսել բժշկի հետ՝ ձեր վիճակի հիման վրա լավագույն բուժումը որոշելու համար»,- խորհուրդ է տալիս բժիշկ Մեննի Ալվարեսը։