Սիերա-Լեոնեում եւս երկու բժիշկներ են Էբոլա հեմոռագիկ տենդից մահացել, հաղորդում է Reuters գործակալությունը՝ տեղական աղբյուրներին վկայակոչմամբ:

Այսպիսով, երկրում Էբոլայի զոհը դարձած բժիշկների թիվը 10-ի է հասել, հիշեցնում է լրատվամիջոցը:

Նոյեմբերի 30-ի դրությամբ ՀԱԿ-ից ստացված տվյալների համաձայն, մահացու վտանգավոր տենդի զոհերի ընդհանուր թիվը 6070-ի է հասել, վարակվածներինը՝ 17 145-ի: Վիրուսի օջախը Արեւմտյան Աֆրիկայի երկրներում է գտնվում: Այն կարող է վարակված մարդու արյան եւ օրգանիզմից արտանետված այլ՝ հեղուկ զանգվածների, ինչպես նաեւ իրերի հետ չպատշտպանցած շփման արդյունքում տարածվել: Զոհերի ամենամեծ թիվը երեք արեւմտաաֆրիկյան երկրների՝ Գվինեային, Լիբերիային եւ Սիերա-Լեոնեին է բաժին հասել: