Շաքարախտով ախտորոշվածները լավ գիտեն՝ չափազանց մեծ ծավալով շաքարը օգտակար չէ առողջության համար: Արյան մեջ գլյուկոզայի չափազանց բարձր կամ անվերահսկելի մակարդակ ունեցող մարդկանց սրտանոթային հիվադությունների, երիկամային խանգարումների, աչքերի հետ կապված եւ այլ բարդությունների, մասնավորապես նյարդային վնասվածքի (դիաբետիկ նեյրոպաթիա) առաջացման բարձր ռիսկ է սպառնում:

«Արյան մեջ շաքարի բարձր բաղադրությունը վնասակար է՝ նյարդերի համար: Իսկ երբ նյարդը վնասվում է, կարող եք ծակոցներ, այրող, սուր կամ կտրող ցավ զգալ», - նշել է դոկտոր Ռոբերտ Բոլաշը՝ Քլիվլենդի հիվանդանոցի ցավի կառավարման բաժանմունքից:

Դիաբետիկ նեյրոպաթիան ոտքի մատներից ու կոճերից է սկսում եւ աստիճանաբար, հիվանդության զարգացմանը զուգընթաց, մարմինն ի վեր բարձրանում: Այնպես որ նյարդերի վնասումը նաեւ ձեռքերի եւ դաստակի, ինչպես նաեւ սրտի, մարսողական համակարգի եւ սեռական օրգանների շրջանում կարող է նկատվել:

Շաքարախտի, մարսողական համակարգի եւ երիկամային հիվանդությունների ազգային ինստիտուտի (NIDDK) վկայակոչմամբ, շաքարախտով հիվանդ մարդկանց մինչեւ 70 տոկոսը այս կամ այն մակարդակի նեյրոպաթիա ունեն:

«Շաքարախտով ախտորոշված մարդու մոտ ցանկացած պահի նյարդերի վնասում կարող է ի հայտ գալ: Դա ամենատարածված ախտաբանությունն է՝ արյան մեջ շաքարի անվերահսկելի մակարդակ ունեցող եւ երկար տարիներ շաքարախտող տառախող մարդկանց համար», - մեկնաբանել է դոկտոր Բոլաշը: NIDDK-ը ներկայացնող փորձագետների հավաստիացմամբ, նեյրոպաթիան առավել հաճախ առնվազն 25 տարի առաջ շաքարախտով ախտորոշված մարդկանց շրջանում է առկա:

Բարդության առաջացումից խուսափելու համար, դոկտոր Բոլաշի խորհրդով, հարկավոր է արյան մեջ շաքարի մակարդակը ոչ շաքարախտայինին հնարավորինս մոտ պահել:

Դիաբետիկ նեյրոպաթիայի հետ կապված վատ նորությունն այն է, որ այն հազվադեպ է հետընթաց ապրում եւ մի կարող է մի շարք լուրջ խնդիրների առաջացման պատճառ դառնալ, հատկապես՝ ոտքերի շրջանում: Խոսքը, մասնավորապես, դժվար բուժելի ինֆեկցիաների առաջացմանն է վերաբերում, որոնք որոշ դեպքերում անդամահատման անհրաժեշտություն կարող են առաջացնել:

Լավ նորությունն այն է, որ, չնայած բուժման հետ կապված դժվարություններին, դիաբետիկ նեյրոպաթիայի ախտանշանները հեշտությամբ են թեթեւացման ենթակա:

«Բացի այդ էլ, կարող եք էնդոկրինոլոգի հետ խորհրդակցել՝ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը վերահսկողության տակ պահելու համար: Դա չափազանց կարեւոր նշանակություն ունի՝ նյարդերի հավելյալ վնասումը կանխարգելելու կամ հետաձգելու տեսանկյունից: Այնուհետեւ էլ, անհարմարավետության զգացումը չեզոքացնելու համար, առաջարկում ենք մի շարք բժշկական միջոցառումների օգնությանը դիմել», - նշել է դոկտոր Բոլաշը:

Ստորեւ դրանցից ամենակարեւորներն ենք ներկայացնում

• Օրալ դեղորայք՝ ցավի զգացողությունը նվազեցնող հակադեպրեսանտներն ու հակացնցումային դեղամիջոցները ներառյալ (ազատ վաճառքի ենթակա իբուպրոֆենը արդյունավետ միջոց չէ՝ նյարդային ցավի դեմ պայքարի համար):

• Քսուքներ՝ փոքր տարածքներում առկա ցավը չեզոքացնելու համար

• Նյարդային խթանիչներ, որոնք առավել սուր ցավի կառավարման նպատակով են կիրառվում: Դրանք մաշկին կամ ողնաշարի լայնքով տեղակայման պարագայում տհաճ նյարդային ցավը մեղմելու հատկություն ունեն: «Խթանումը ոչ թե շաքարախտի արդյունքում տեղի ունեցած վնասի վերացման, այլ ուղեղի՝ ցավն ընկալելու կարողության բթացման է հանգեցնում», - մեկնաբանել է դոկտոր Բոլաշը:  

Շաքարախտով հիվանդ մարդիկ նեյրոպաթիայի եւ այլ դիաբետիկ բարդությունների առաջացման հարցը եւս բժշկի հետ քննարկեն: Դրանց վաղ ախտորոշումը՝ հիվանդի շնորհիվ, կարող է բուժման բարձր արդյունավետության հանգեցնել: Որքան արագ է վնասված նյարդը գտնվում, այնքան առավել հեշտ է այն բուժել: