Նոր Զելանդիայից դեպի Ավստրալիա 13-օրյա ուղեւորություն վերցրած Dawn Princess զբոսանավի 1500 ուղեւորներից 200-ի մոտ նորովիրուսով վարակում է հայտնաբերվել: Զբոսանավի կառավարումը Princess Cruises ամերիկյան ընկերությանն է հանձնված:
Նորզելանդական առողջապահության պատասխանատուներից մեկի՝ դոկտոր Ալիստեր Համֆրիի հաղորդմամբ, բոլոր ուղեւորների մոտ վարակի առկայությունը բժշկական հետազոտությամբ է հաստատվել: Ներկայումս հիվանդության զարգացումը հետընթացի փուլ է մտել, հաղորդում է FoxNews-ը:
Խնդրո առարկա աղեստամոքսային հիվանդությունը 1-3 օր է տեւում եւ կարող է ստամոքսի ցավ, սրտխառնոց, փորլուծություն եւ փսխում հրահրել:
Princess Cruises-ի ներկայացուցիչների տեղեկացմամբ, վարակված ուղեւորները մեկուսացվել են իրենց նավախցերում՝ նախքան վարակից ազատվելը, իսկ անձնակազմի անդամներն էլ բազրիքների, դռների բռնակների եւ վերելակների կոճակների ախտահանումն են կազմակերպել, ինչպես նաեւ ձեռքներն ինչպես հարկն է՝ լվանալու եւ ախտահարող գելեր օգտագործելու մասին տեղեկատվական ակցիա իրականացրել՝ ուղեւորների շրջանում:






