ԱՄՆ Ատլանտա քաղաքում ընդհանուր սրտով, իրանով, ձեռքերով եւ ոտքերով ծնված սիամական երկրվորյակներն ընդամենը մեկ օր են ապրել: Այս մասին նրանց ծնողների կողմից Facebook-ում տեղակայված տեսանյութի մեջ է նշվում: Այսպիսի ծնունդները խիստ հազվադեպ երեւույթ են հանդիսանում, քանի որ նմանատիպ երկվորյակները սովորաբար անկենդան են լույս աշխարհ գալիս, հիշեցնում է FoxNews-ը:
«Տխրությամբ տեղեկացնում եմ, որ որդիներս այսօր ժամը հինգին իրենց մահկանացուն կնքեցին: Նրանք երկար եւ ծանր պայքար մղեցին՝ կյանքի համար», - արցունքն աչքերին տեղեկացրել է երկվորյակների հայրը՝ Մայքլ Համբին:
Սիամական երկվորյակներին յուրաքանչյուր 200 000-րդ հղիությունն է բաժին հասնում: Նրանց մեծ մասին չի հաջողվում կենդանի մնալ: 40-60 տոկոսն ընդհանրապես մահացած են ծնվում, իսկ շուրջ 35 տոկոսն՝ ընդամենը մեկ օր ապրում:






