Ավստրալացի Ջեյն եւ Ջոն Քորնվիլները երեք որդի ունեին եւ դուստր ունենալու մասին էին երազում. իրենց նպատակին հասնելու համար նրանք ծախսել են $50 000:
Ոչ բժշկական պատճառներով երեխայի սեռի ընտրությունը Ավստրալիայում արգելված է (այսինքն, երեխայի սեռը կարելի է ընտրել միայն երբ զույգի մոտ սեռի հետ փոխկապակցված գենետիկ հիվանդություն կա) այդ իսկ պատճառով, ամուսինները գնացել են ԱՄՆ՝ Կալիֆորնիայի անվանի բժիշկ Դենիել Փոթթերի մոտ, որպեսզի արտամարմնային բողմնավորում անելուց առաջ կարողանան երեխայի սեռն ընտրել:
Այնտեղ կատարվել է շատ թանկարժեք մի պրոցեդուրա՝ նախաիմպլանտացիոն գենետիկ դիագնոստիկա, որի ընթացքում հնարավոր է պարզել էմբրիոնի սեռը եւ համոզվել, որ նա գենետիկ խանգարումներ չունի:
Բժիշկ Դենիել Փոթթերի կարծիքով, այս ճանապարհով ապագա երեխայի սեռի ընտրության մեջ ոչ մի վատ բան չկա՝ այն ուղղակի ընտրության հնարավորություն է տալիս: Սակայն բժիշկի կարծքը կիսողներն աշխարհում շատ քիչ են, քանի որ վտանգ կա, որ եթե այս ճանապարհով երեխայի սեռի որոշումը բոլորին հասանելի դառնա, հետեւանքները կարող են շատ վատ լինել եւ սեռերի համամասնությունն աշխարհում կարող է խախտվել:
Ամեն դեպքում, ընտանիքն այժմ շատ երջանիկ է՝ նրանց երկար սպասված դուստրը վերջապես ծնվել է, եւ ծախսված գումարի համար նրանք չեն ափսոսում: Երեւի Ջեյնն ու Ջոնը շատ կզարմանային, եթե իմանային, թե տարեկան քանի սեռով պայմանավորված աբորտ է Հայաստանում կատարվում աղջիկ չցանկացող զույգերի կողմից...






