Հայ օգնության ֆոնդի ֆինանսական աջակցությամբ վերանորոգված Առողջապահության նախարարության Հանրապետական գիտաբժշկական գրադարանն այսօր պաշտոնապես բացեց իր դռները բժիշկների ու բժիշկ ուսանողների համար:
Գրադարանի ընթերցասրահը անվանակոչվեց ՀՕՖ-ի հիմնադիր, աշխարհահռչակ նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Էդգար Հովսեփյանի անունով:
Պրոֆեսոր Հովսեփյանի նախաձեռնությամբ ու աջակցությամբ ՀՕՖ-ը 1990-ականներից սկսած շարունակաբար նպաստել է Հանրապետական գիտաբժշկական գրադարանի զարգացմանը՝ ապահովելով միջազգային հեղինակավոր ամսագրերին, համաշխարհային էլեկտրոնային շտեմարաններին հասանելիությունը, բժշկական սեղմագրերի հայկական հանդեսի տպագրությունը, գրադարանի վեբ-կայքի ստեղծումը:
Էդգար Հովսեփյանի նախաձեռնությամբ 1990-2000 թվականներին Հայաստանում աշխատող ավելի քան 100 բժիշկ է վերապատրաստվել ԱՄՆ առաջատար կլինիկաներում:






