Սիերա-Լեոնեում, Էբոլա տենդի առաջացումը հրահրող վիրուսի տարածման հետեւանքով, արգելք է դրվել Սուրբ Ծննդյան հրապարակային միջոցառումների իրականացման վրա:

Երկրի իշխանությունները հայտարարել են, որ տոնական օրերին փողոցներում զինվորական պարեկային հսկողություն է իրականացվելու՝ անհրաժեշտության դեպքում մարդկանց մինչեւ տուն ուղեկցելու համար:

Համաձայն գործող կանոնների, Սիերա-Լեոնեում գործող բարերն ու գիշերային ակումբները, ինչպես նաեւ հրապարակային հավաքները միառժամանակ արգելված են: Այդուհանդերձ, նոր արգելքը բացօթյա զբոսանքին չի անդրադառնա, մեկնաբանում է The Daily Mail-ը:

ԱՀԿ-ի կողմից վերանայված տվյալների համաձայն, Էբոլա վիրուսով վարակման արդյունքում ի հայտ եկող հեմոռագիկ տենդի զոհերի թիվը 6 583-ի է հասել, վարակվածներինը՝ 18 188-