Ավելորդ քաշի դեմ պայքարը կարող է խանգարել հարաբերություններին, եթե զուգընկերներից միայն մեկն է սկսում կիլոգրամներ կորցնել: Քաշի կորուստը կարող է փոխել մարդու կյանքի որակը, չնայած նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ այն կարող է հանգեցնել հարաբերությունների ընդհատմանը: Հետազոտողները իրենց ուսումնասիրության մեջ ներգրավեցին 21 զույգ ԱՄՆ-ի տարբեր տեղերից, որոնցից յուրաքանչյուրում զուգընկերներից մեկը երկու տարուց ավելի պակաս ժամանակահատվածում նիհարել էր ավելի քան 30 ֆունտով:Միջինում նրանց մեծ մասն այդ ժամանակահատվածում նիհարել էր 60 ֆունտով: Բոլոր մասնակիցներին բաժանվեցին հարցաթերթիկներ, թե ինչպե՞ս է ազդել քաշի կորուստը իրենց հարաբերությունների վրա:
Քաշի կորստից հետո զույգերի մեծ մասը խոստովանեց, որ ավելի շփվող են դարձել բառի լավ իմաստով:Նիհարած զուգընկերը փորձում էր պրոպագանդել առողջ կենսակերպը եւ իր զուգընկերոջը նույնպես ոգեշնչել, հաղորդում է CBS News-ը։ Եվ եթե դա նրան հաջողվում էր, ապա զույգերի մոտ նկատվում էր ֆիզիկական եւ հոգեբանական վերելք։
Մինչդեռ այլ զույգերում իրենց օրինակին հետեւելու հորդորը որոշակի լարվածություն էր մտցրել հարաբերությունների մեջ:Այն զուգընկերները, ովքեր չէին կարողացել նիհարել, պնդում էին, որ իրենց անհարմարավետ էին զգում ի տարբերություն իրենց նիհարած զուգընկերոջ: Նրանք սկսում էին քննադատական նկատողություններ անել նիհարող զուգընկերոջը, կորցնում էին հետաքրքրությունը սեքսի նկատմամբ եւ նույնիսկ հրահրում էին նրանց անառողջ սնունդով:
Երբ զույգն ունենում էր կյանքը բարելավելու ընդհանուր նպատակ, այն ավելի էր մտերմանում, իսկ երբ զուգընկերներից մեկը հակադրվում էր փոփոխություններին, հարաբերությունները ճեղքվածք էին տալիս:
«Այս հետազոտությունը չպետք է հետ կանգնեցնի մարդկանց նիհարելու փորձերից, այն ուղղակի պետք է տեղեկացնի հնարվոր դրական եւ բացասական ազդեցությունների մասին: Դա կօգնի զույգերին քաշ կորցնել՝ առանց վնաս հասցնելու նրանց հարաբերություններին»,- ասացին հետազոտողները: Նրանք առաջարկում են քննարկել ցանկացած ոչ ադեկվատ զգացողություն, որն առաջանում է այն մտքից, որ իրենց զուգընկերը նիհարում է, իսկ իրենք՝ ոչ: Այդ դեպքում մյուս զուգընկերը պետք է ուղղակի ասի. «իսկ դա քեզ պե՞տք է»:






