Տղամարդը, ում գլխում 8 սանտիմետրանոց մեխ էր մնացել տան վերանորոգումից հետո, ոչինչ չգիտեր այդ մասին, մինչեւ  բժիշկները չիրականացրեցին համակարգչային տոմոգրաֆիա:

Տեղային ԶԼՄ-ների կողմից  պարոն Յանգ անվանակոչվող 55-ամյա չինացին կտրիչով աշխատելուց է եղել, երբ տեղի է ունեցել այդ դժբախտ պատահարը:

«Սարքի մեջ մնացած մեխը դուրս է թռել միացնելու պահին: Այն մտել է գլխիս մեջ՝ մաշկի վրա մի փոքր ծակ անելով», -պատմել է պարոն Յանգը Sky News-ին:

Պարոն Յանգը շարունակել է ապրել՝ չիմանալով, որ իր գլխում մեխ է մնացել: Նա բժշկի է դիմել հիվանդանալուց հետո, ով էլ հայտնաբերել է ակնակապիճ մտած մեխը, հաղորդում է Fox News-ը: