Քլիվլենդի կլինիկայի աշխատակիցները 2014 թվականի 10 լավագույն նորարարությունների վերաբերյալ հարցում են կատարել իրենց 100 լավագույն փորձագետների շրջանում:
10. Քաղցկեղի նպատակային բուժում
Նոր հույս է ծագել քրոնիկ լիմֆոլեյկոզով (ՔԼԼ) հիվանդների համար՝ քաղցկեղ, որը տարեկան 4,400 ամերիկացու կյանք է խլում: Խոստումնալից կլինիկական փարձարկումներից հետո Իբրուտինիբ ներքին ընդունման դեղամիջոցը ՔԼԼ դեմ պայքարի համար սպասում է ԱՄՆ սննդի եւ դեղերի վերահսկման գործակալության (FDA) հաստատմանը։
9. Աղիների միջոցով սրտի բուժումը
2013 թվականին հետազոտողները սրտի հիվանդությունների ախտորոշման մեջ նոր բիոմարկեր ավելացրեցին՝ TMAO: Ձեր օրգանիզմը արտադրում է TMAO (տերմինալ N-օքսիդ), երբ աղիքային մանրէների միջոցով մարսում է ձվի դեղնուցի, կարմիր մսի եւ կասթնամթերքի մեջ պարունակվող խոլինը: Ինչպես հայտնի է, խոլինը նպաստում է զարկերակների ճկունությանը: TMAO-ն սրտամկանի ինֆարկտի, ինսուլտի եւ մահվան ապագա ռիսկերի ախտորոշման համար ապահովում է հստակ սկրինինգ:
8. Անձնական հանգստացնող կայան
Նոր անհատական «հանգստացնող կայան» տեխնոլոգիան թույլ է տալիս բժիշկներին, բայց ոչ անեսթեզիոլոգներին, թեթեւ անեսթեզիա ապահովել կոլոնոսկոպիայի ծանր դեպքերի ժամանակ:
7.Հույս սրտային անբավարարության ժամանակ
ԱՄՆ-ում յուրաքանչյուր տարի սրտային անբավարարությունից մահանում է 55,000 մարդ:Մինչ օրս սրտային անբավարարության բուժման մեջ ոչ մի բեկումնային առաջընթաց չկար, մինչեւ չհայտնվեց սերելակսինը: Հորմոնի այս արհեստական տարբերակը 2013 թվականին FDA-ի կողմից ստացել է գիտական ձեռքբերման կարգավիճակ: Համաձայն հետազոտության արդյունքների, սերելակսինը սուր սրտային անբավարությամբ հիվանդների մոտ վեց ամիս անց 38%-ով նվազեցնում է մահացությունը, ի համեմատ նրանց, ովքեր ստացել են ստանդարտ թերապիա:
6. Ֆեկալ փոխպատվաստում
Ֆեկալ փոխպատվաստումը վերականգնում է հավասարակշռությունը
Ֆեկալ մանրէների (միկրոբիոտների) փոխպատվաստման ժամանակ: Բժիշկները փոխպատվաստում են հեղուկ սուսպենզիա՝ առողջ մարդու աղիքային ֆլորայից պատրաստված: Նպատակը մանրէային հավասարակշռությունը վերականգնելն ու վարակների եւ հիվանդությունների դեմ պայքարելն է:
5. Որոշումների ընդունում ինտելեկտուալ վիրաբուժության համար
Անեսթեզիայի վերահսկման նոր համակարգը թույլ է տալիս վիրաբույժներին, անեսթեզիոլոգներին, բուժքույրերին եւ այլ բուժաշխատողներին վիրահատության ընթացքում ավելի հավասարակշռված որոշումներ ընդունել: Համակարգը ոչ միայն ձայնագրում է այն ամենը, ինչ տեղի է ունենում մինչեւ վիրահատությունը, վիրահատության ժամանակ եւ հետո, այլեւ ունի ինքնաթիռներում կիրառվող նախազգուշացման համակարգի տիպի համակարգ, որը իրական ժամանակում ցույց է տալիս առկա հնարավոր խնդիրները:
4. Գիտական բացահայտում վիտամին C-ի համար
Մինչեւ 2011 թվականը դասական բուժմանը չարձագանքող հեպատիտ C-ով հիվանդների համար չկար ոչ մի ստուգված դեղամիջոց: Բայց տելապրեվիրը եւ բոցեպրեվիրը 2011 թվականին հայտնվեցին 10-ը լավագույն նորարարությունների ցանկում: Հիմա հայտնվել է ներքին ընդունման մեկ այլ դեղամիջոց՝ sofosbuvir, որն էլ ավելի է լայնացնում բուժման տարբերակների ցանկը: Դեղամիջոցը խոստանում է բուժման արդյունավետության երբեւէ արձանագրված լավագույն ցուցանիշները, վերամշակման ժամանակի կրճատում եւ ունի քիչ կողմնակի ազդեցություններ։
3. Էպիլեպսիայի նոպաները կանխարգելող սարքավորում
Էպիլեպսիայի նոպաները խաթարում են կյանքը, իսկ ահա նոր սարքավորումը խաթարում է հենց նոպաները: Այս փորձարարական տեխնոլոգիան հատկապես անհրաժեշտ է կայուն էպիլեպսիայով հիվանդների համար, երբ նոպաները չեն վերահսկվում: Վիրաբուժական եղանակով փոխպատվաստված սարքավորումը նկատում է մոտալուտ նոպան եւ վերջինս կանխարգելելու համար՝ մինչեւ ախտանշանների առաջացումը էլեկտրական իմպուլսներ է ուղարկում:
2. Գենոմային թեստեր քաղցկեղի բուժման համար
Գենոմային թեստերը քաղցկեղի ախտորոշման եւ հստակ բժշկության մեջ իրական նոր դարաշրջանի սկիզբ դրեցին: Այս թեստերը վերլուծելու են, թե ինչպես է իրեն պահելու այս կամ այն ուռուցքը: Այս թեստերի նպատակը ագրեսիվ բուժումից խուսափելն է, երբ դրա կարիքը չկա, եւ ըստ ահնրաժեշտության կյանքը փրկելն է:
1. Բիոնիկ աչքը իրականություն է դառնում
Պիգմենտային ռետինիտի (ՊՌ) ուշ փուլերի համար նախկինում չկար արդյունավետ բուժում: ՊՌ հիվանդություն է, որը մինչեւ 40 տարեկանը զրկում է տեսողությունից: Ցանցաթաղանթի մասնակցությամբ նոր տեխնոլոգիան, որը սովորաբար անվանում են «բիոնիկ աչք» , փոխում է ամեն-ինչ: Այս համակարգն ամբողջությանբ չի վերականգնում տեսողությունը, բայց այն թույլ է տալիս շրջակա միջավայրում տարբերակել մութն ու լույսը, որոշել մարդկանց եւ առարկաների տեղաշարժն ու տեղակայումը:






