Նոր տարվա սկիզբը լավ նորություններ բերեց քաղցկեղի վերաբերյալ՝ այդ հիվանդությունից մահացության ցուցանիշները շարունակում են նվազել:
«1991 թվականից 2010ը ընկած ժամանակահատվածում քաղցկեղից մահացությունը նվազել է 20%-ով, ինչը կազմում է 1,3 միլիոն մարդ այդ ժամանակահատվածի ընթացքում»,- ասել է FoxNews.com-ին առաջատար հեղինակ Ամերիկյան Ուռուցքաբանական միության (ԱՈւՄ) բժշկական ծառայությունների հետազոտման եւ վերահսկման փոխնախագահ Ահմեդին Ջեմալը:
«Բայց ամենահետաքրքիր բացահայտումն այն էր, որ մահացության ցուցանիշի նվազումը հատկապես զգալի էր միջին տարիքի սեւամորթ տղամարդկանց մոտ: 1991 –ից 2010 թվականներն ընկած ժամանակահատվածում միջին տարիքի սեւամորթ տղամարդկանց մահացությունը նվազել է 55 %-ով»:
Ջեմալն այս բարելավումները բացատրում է վերջին տարիներին տեղի ունեցող բժշկական եւ վարքագծային փոփոխություններով:
«Նվազումը տեղի է ունեցել հիմնականում հիվանդության կանխարգելման եւ վաղ ախտորոշման շնորհիվ, - ասել է Ջեմալը, - Նաեւ շնորհիվ այն բանի, որ մարդիկ սկսել են 50% -ով ավելի քիչ ծխել վերջին տասնամյակների ընթացքում»:
Այնուամենայնիվ Ջեմալը նշեց, որ դեռ երկար ճանապարհ է սպասվում: Թեպետ ծխելու ցուցանիշները նվազել են, թոքի քաղցկեղը շարունակում է մնալ այս հիվանդության ամենամահացու տեսակներից մեկը: Թոքի, հաստ աղու, շագանակագեղձի եւ կրծքագեղձի քաղցկեղը ամենատարածված մահվան պատճառներն են այս հիվանդության շարքում: Թոքի քաղցկեղը ամեն չորրորդ մահվան պատճառն է։
«Այո, մենք հաջողություններ ունենք, բայց դեռ կա հասուն բնակչության 20%-ը , ովքեր ծխում են եւ ճարպակալումով տառապող հասուն բնակչության ավելի քան մեկ երրորդը, իսկ 2/3-ը մարմնի հավելյալ զանգված ունեն, - ասաց Ջեմալը: - Մենք գիտենք, որ դրանք քաղցկեղի զարգացման հիմնական ռիսկի գործոններն են: Մարդիկ պետք է թողեն ծխելը եւ մարմնի առողջ քաշ պահպանեն եւ առողջ սնունդ ուտեն: Դա իրոք այն է, ինչ մենք պետք է անենք»:






