Սովորական մրսածության վիրուսը կարող է օգնել ամենամահացու քաղցկեղի տեսակներից մեկի բուժման հարցում:

Հենց դա են փորձում ապացուցել վիրուսային թերապիայի կլինիկական փորձարկումների միջոցով Օհայո նահանգի Բազմակողմանի ուռուցքաբանության կենտրոնի գիտնականները ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման համար: Հիվանդությունն ախտահարում է տարեկան 44 000 մարդ, հաղորդում է Fox News-ը:

«Քաղցկեղի բոլոր տեսակներից սա ամենածան է,- ասսում է հետազոտող բժիշկ Տանիոս Բեկաիի-Սաաբը,- Սա միակ քաղցկեղն է, որը հինգ տարվա ընթացքում ունի 45% ապրելիություն»:

Հետազոտությունների երկրորդ փուլում է գտնվում ռեոլիլիզին վիրուսը, որը պատկանում է նույն ընտանիքին, ինչ  սովորական մրսածության վիրուսները:  Փորձարկումներին մասնակցած հիվանդները բուժվել են քիմիոթերապիայի միջոցով եւ ստացել են վիրուսի ներերակային ներարկումներ:

Արյան հոսքում հայտնվելուց հետո վիրուսը բազմանում է եւ սպանում քաղցկեղային բջիջները, լուրջ վտանգ չներկայացնելով հիվանդին՝ առաջացնելով միայն թույլ հարբուխ:

Որոշ հիվանդների մոտ փորձարկման շրջանում ուռուցքը զգալիորեն նվազել է, ինչը չլսված բան է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքում:

67- ամյա տղամարդը, Յան Ուրաբնիկը՝ 4-րդ աստիճանի ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով, մոտ երկու տարի մասնակցել է հետազոտությանը՝ յուրաքանչյուր երեք շաբաթը մեկ ավելի քան երկու ժամ ճանապարհորդելով Քլիվլենդից Կոլումբուս, Օհայոի նահանգ:

Հետազոտության երրորդ փուլը կսկսվի մոտ ժամանակներում, եւ բժիշկները հույս ունեն  մի քանի տարվա ընթացքում ստանալ FDA-ի (ԱՄՆ սննդամթերքի եւ դեղորայքի վերահսկման  գործակալության) հաստատումը: