Գիտնականները հայտնաբերել են, որ  վալպրոյաթթուն ( ֆիրմային անվանումը Դեպակոտե) կարող է օգնել հասուն ուղեղին մանկական ուղեղին բնորոշ արագությամբ նոր ունակություններ եւ նոր գիտելիքներ յուրացնել:

Վալպրոյաթթուն սովորաբար օգտագործվում է ուշագնացությունների եւ երկբեւեռ խանգարումների բուժման համար: Ենթադրվում է, որ այն մեծացնում է նեյրոնների ճկունությունը՝ օգնելով ուղեղին վերափոխել իր  կապերը եւ, հնարավոր է, վերականգնվել սուր կամ քրոնիկ վնավասվածքներից հետո:

Հարվարդի համալսարանի մոլեկուլյար եւ բջջային  կենսաբանության պրոֆեսոր Տակաո Հեշը, կամավորներին բաժանել է երկու խմբի՝  առաջին խումբը երկու շաբաթվա ընթացքում  ստացել է վալպրոենաթթու, իսկ մյուսը՝ պլացեբո: Երկու խմբին էլ առաջարկվել է համացանցում խնդիրներ լուծել,  եւ կատարյալ լսողություն ձեռք բերելու համար վարժեցնել լսողությունը՝ տարբեր տոների տարբերակման միջոցով:

Արդյունքները ցույց տվեցին, որ վալպրոյաթթու ստացած մասնակիցները , դժվար դասերի սերտման ժամանակ ավելի շատ միավորներ են հավաքել, քան այլ մասնակիցները։

Այս զարմանալի բացահայտումը վկայում է, որ վալպրոյաթթուն եւ, հավանաբար, այս խմբի մյուս դեղամիջոցները, կարող են մեծերին շնորհել երեխաներին հատուկ ունակություններ  նոր լեզուների ուսումնասիրման, մաթեմատիկական եւ գեղարվեստական նոր հնարքների ձեռք բերման համար:  Այս տեղեկությունը նաեւ հանգեցնում է այն մտքին, որ էականորեն կարող է փոխվել թուլամտությամբ տառապող մարդկանց վիճակը ՝ վալպրոյաթթվով բուժելու դեպքում։

Վալպրոյաթթվով բուժման կողմնակի ազդեցությունները կարող են ներառել լյարդի ախտահարումը: Հետեւաբար, կլինիկայում ցնցումների եւ երկբեւեռ խանգարումների բուժման ժամանակ պարտադիր է լյարդի ցուցանիշների եւ արյան մեջ դեղամիջոցի մակարդակի կանոնավոր հսկումը: Կան նաեւ այլ պոտենցիալ վտանգավոր կողմնակի ազդեցություններ, այդ թվում ՝ մազերի կորոստը եւ տրեմորը: Բայց միլիոնավոր մարդիկ  այսօր ընդունում են վալպրոյաթթու՝ առանց լուրջ կողմնակի ազդեցությունների: