Կանադայում գրանցվել է առաջին մահվան դեպքը H5N1 թռչնի գրիպի վիրուսից: Կանադական բժշկական ծառայությունների տվյալների համաձայն հիվանդը մահացել է 2014 թվականի հունվարի 3 Կանադայի արեւմուտքում, Ալբերտա նահանգում։

Ինչպես հաղորդում է Reuters-ը , մարդը վարակվել էր 2013 թվականի դեկտեմբերին Չինաստան կատարած ճանապարհորդության ժամանակ:Մահացածի անունն ու սեռը բժշկական ծառայութնունները չեն հաղորդում:

Կանադայի իշխանությունները խորհուրդ են տալիս երկրի բնակիչներին Չինաստան այցելելու ժամանակ խուսափել թռչունների հետ շփումից, որոնք H5N1 վիրուսի աղբյուրն են:

Կանադական Ալբերտա շրջանի առողջապահության տվյալներով 2013 թվականին աշխարհում գրանցվել է H5N1 վիրուսով մարդկանց վարակման  38 դեպք, որոնցից 24-ի դեպքում այն մահվան է հանգեցրել: