Ղազախստանում Կալաչի գյուղից եւս 5 բնակիչ է տեղափոխվել հիվանդանոց անհասկանալի էնցեֆալոպատիայի, այլ կերպ ասած՝ «քնած հիվանդության» նախանշաններով։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»-ը։
4 մարդ հոսպիտալացվել է, մեկը ամբուլատոր բուժում կստանա։ Ինչպես նշել է շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կաբդրաշիտ Ալմահամբետովը, անցած շաբաթ օրվանից «քնած հիվանդությամբ» հիվանդացել է 19 մարդ, որոնցից երկուսը 10 եւ 4 տարեկան երեխաներ են։
Ավելի վաղ Ղազախստանի Կալաչի գյուղի եւ Կրասնոգորսկի Ակմոլինյան շրջանի բնակավայրի բնակիչները պահանջել են, որպեսզի իրենց բնակավայերում արտակարգ իրավիճակ հայտարարվի։






