Բրիտանացի գիտնականները պարզել են, որ պրոբիոտիկ ծագման նյութեր պարունակող մթերքները դրականորեն են անդրադառնում մարդու տրամադրության վրա եւ նույնիսկ կարող են հանել դեպրեսիայից: Ուստի հավանական է, որ մոտ ապագայում դեպրեսիա ունեցող եւ ուժեղ սթրեսների ենթակա հիվանդներին դեղորայք նշանակելու փոխարեն միկրոօրգանիզմներ պարունակող յոգուրտներ եւ այլ մթերքներ նշանակեն:
Պրոբիոտիկները մանրէաբանական եւ այլ ծագման միկրոօրգանիզմներ եւ նյութեր են: Ամենահայտնի պրոբիոտիկներից են բիֆիդոբակտերիաները եւ լակտոբակտերիաները, ինչպես նաեւ դրոժի սնկերը:
Օքսֆորդի համալսարանի գիտնականների կողմից իրականացված հետազոտության ժամանակ պարզվել է, որ գլխուղեղի եւ աղիքներում բնակվող մանրէների կազմի գործառույթների միջեւ գոյություն ունի որոշակի կապ: Հետազոտության ընթացքում լաբորատոր մկներին պրոբակտերիաներ պարունակող մթերքների չափաբաժին են տվել: Արդյունքում կրծողների մոտ նկատվել է դեպրեսիվ վիճակի համար պատասխանատու կորտիզոլ հորմոնի մակարդակի նվազեցում:
Այդ հետազոտությունից հետո փորձ են կատարել, որին մասնակցել է 18-45 տարեկան 45 կամավոր: Նրանց երկու խմբի են բաժանել: Առաջին խմբին ամեն օր պրոբակտերիաներ պարունակող մթերքներ են տվել, իսկ երկրորդին՝ սովորական մթերքներ:
Պարզվել է՝ առաջին խմբի կամավորներն ավելի քիչ են ուշադրություն դարձրել բացասական տեղեկատվությանը եւ հիմնականում դրական էմոցիաների վրա են կենտրոնացել, իսկ կորտիզոլի մակարդակը նրանց մոտ ցածր է եղել:
Այպիսով, էմպիրիկ տվյալներով հաստատվել է մթերքներ օգտագործող կազմի եւ էմոցիանոլ ֆոնի միջեւ կապը: Բայց գործողության փուլային մեխանիզմը մինչեւ հիմա դեռ հայտնի չէ:
Գիտնականներն իրենց հետազոտության մասին հոդվածը հրապարակել են Psychopharmacology գիտական ամսագրում:






