NEWS.am Medicine-ի խմբագրության անձնակազմը շնորհավորում է Ձեր Նոր տարին եւ ցանկանում ամուր առողջություն:
Մենք նաեւ բոլոր հայերին ցանկանում ենք, որ դեղամիջոցների գները 2015-ին էլ չբարձրանան, իսկ բժշկության եւ առողջապահության ոլորտի ծառայությունների գները խելամիտ եւ հասանելի լինեն: Ցանկանում ենք նաեւ, որ այս տարի նվազի սեռով պայմանավորված աբորտների քանակը, եւ որ երկրում շատ աղջիկներ՝ ապագա մայրիկներ ծնվեն, եւ որ վերջապես ծնվող աղջիկների ու տղաների հարաբերակցությունը հավասարվի:
Նաեւ ցանկանում ենք, որ շատ մարդիկ թողնեն ծխելը եւ իրենց համար ընտրեն առողջ ապրելակերպի ճանապարհ. մեր երկրին առողջ եւ ամուր մարդիկ են պետք:
Շնորհավոր։






