Լեհական Կատովիցա քաղաքում 19–ամյա Իգա Ջասիկան ուշքի է եկել ուղեղի ուռուցքի հեռացման բաց վիրահատության ժամանակ, եւ հետաքրքրվել է. արդյոք վիրահատությունը լավ է ընթանում։ Նա նաեւ զրուցել է բժիշկների հետ իր կատվի մասին, հաղորդում է  The Mirror–ը։

«Զրույցը աղջկան ոչնչով չէր սպառնում։ Այդ պահին նա չուներ զավի զգացողություն եւ տեսողություն։ Ինքը հիվանդը այս միջադեպը չի հիշում», – պատմել է վիրահատող բժիշկ Դեվիդ Լարիժը։

Բժիշկները հայտնել են վիրահատության հաջող ավարտի մասին։ Նրանք ենթադրում են, որ վիրահատության ընթացքում դիպչել են ուղեղի ինչ–որ հատվածի, որն էլ աղջկա արթնացմանն է բերել։ Այժմ նրանք ստուգում են, որքանով է ճիշտ կատարվել անզգայացումը։