Որքա՞ն ժամանակ է գրիպով հիվանդ մարդը վարակիչ լինում: Մեր օրերում շատերի համար ակտուալ այս հարցին պատասխանում FoxNews-ի բժշկական նյութերի խմբագիր, բժիշկ Մաննի Ալվարեսը:
Առաջին հերթին, ինչպես պնդում է բժիշկը, գրիպով հիվանդ եւ շրջապատող մարդկանց համար վարակիչ շատ մարդիկ սկզբում չէն էլ ենթադրում, որ հիվանդ են. հիվանդության նախանշանները նրանց մոտ ավելի ուշ են սկսում հայտնվել:
Գրիպով վարակվելուց մոտ 24-72 ժամ հետո նա կարող է վարակել նաեւ ուրիշներին, եթե նրա մոտ նույնիսկ ոչ մի նախանշան դեռ չկա: Նախանշանների ի հայտ գալուց ի վեր նա շարունակում է վարակիչ լինել դեռ մի քանի օրերի ընթացքում եւս: Ընդ որում, թույլ իմունիտետ ունեցող երեխաներն ու մարդիկ ավելի երկար են վարակիչ լինում, քան մյուսները. նրանք կարող են տարածել գրիպի վիրուսը մոտ երկու շաբաթվա ընթացքում:
Գրիպի վիրուսը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Գրիպի հիմնական ախտանշաններն են՝
- տենդը
- սարսուռը
- հարբուխը
- գլխացավը
- մկանային ցավերը
- մաշկի տաքությունն ու կարմրածությունը
- աչքերի արցունքոտվածությունը
- թուլություն կամ հոգնածություն
- կոկորդի ցավը
Այսպիսի ախտանշանները կարող են լինել նաեւ մրսածության դեպքում, այնպես որ շատ մասնագետներ խորհուրդ են տալիս դիմել բժշկի ճիշտ ախտորոշում ստանալու համար:






