Դեկտեմբերի 30-ից հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ առողջպահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունը գրանցել է 161 հեռախոսազանգ տարբեր խնդրահարույց հարցերով: Տոնական օրերին ծառայությունն աշխատել է 24 ժամ աշխատանքային ռեժիմով, հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։
Առողջապահության նախարարության մասնագետները մշտապես կապի մեջ են եղել Երեւանի շտապօգնության ծառայության եւ մարզային հիվանդանոցների հետ:
Անցած տարի նույն ժամանակահատվածում գրանցվել է 40 հեռախոսազանգ:






