Տասը տարի անց ԱՄՆ-ում բոլոր երեխաների 50%-ը աուտիկ կլինի: Այսպիսի եզրահանգման են եկել Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները: Դրա պատճառը գյուղատնտեսական պարարտանյութերի նոր տեսակների կիրառումն է:

1975 թ. ԱՄՆ-ում աուտիկ երեխաների թիվը 5000-ից մեկն էր կազմում: 1990-ականներից սկսած գյուղատնտեսության ոլորտում «Մոնսատո» ընկերության «Ռաունդապ» գլիֆոսատի հիմքով քիմիական հերբիցիդի օգտագործումը մեծ տարածում ստացավ:

2010 թ. «աուտիզմ» ախտորոշումն արդեն գրանցվել էր 88 երեխաներից մեկի մոտ, իսկ երկու տարի անց աուտիկ էր յուրաքանչյուր 68–րդ երեխան: Այսինքն՝ աճը երկու տարվա ընթացքում մոտավորապես 30% է կազմել:

Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի գիտաշխատող Ստեֆանի Սենեֆը հայտարարել է, որ 2025 թ. ամերիկացի երկու երեխայից մեկն աուտիկ կլինի, եթե երկրում չփոխվեն ժամանակակից տնտեսական միտումները: Նրա հետազոտությունը ցույց է տվել, որ ԱՄՆ-ի բնակչի մեզը տասն անգամ ավելի շատ է գլիֆոսատ պարունակում, քան եվրոպացունը: Իսկ ամերիկացի մայրերի կրծքի կաթի մեջ գլիֆոսատի ակտիվ բաղադրիչն ամենավտանգավոր մակարդակում է գտնվում՝ 760-1600  անգամ գերազանցելով եվրոպական խմելու ջրի թույլատրելի նորմերը:

Աուտիկ երեխաների մոտ հայտնաբերվել են նաեւ օրգանիզմում գլիֆոսատի չափազանց կուտակման մասին վկայող բիոցուցիչներ:

Սենեֆն առանձնակի ուշադրություն է դարձրել այն բանին, որ գլիֆոսատն աստիճանաբար կուտակվում է շրջապատող միջավայրում եւ մարդու օրգանիզմում: Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներին նվիրված Ստեֆանի Սենեֆի զեկույցը հրապարակվել է The Most Important News պարբերականում: