Ամերիկայի Միչիգան նահանգի 24-ամյա բնակիչ Ստեն Լարկինը Սուրբ Ծնունդն իր ընտանիքի հետ անցկացնելու համար հեռացել է հոսպիտալից, որտեղ սպասում էր սրտի փոխպատվաստման իր հերթին: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ երիտասարդն առանց սրտի է եղել, որի փոխարեն նա օգտագործել է 6,5կգ կշռող շարժական սարքը: Սարքը արկղի ձեւ ունի եւ տեղավորվում է սովորական ուսապարկի մեջ: Հատուկ խողովակների օգնությամբ սարքը միանում է երիտասարդի ներքին օրգաններին: Այս մասին հաղորդում է Science Daily-ին:
Պարբերականի տեղեկություններով նման պրակտիկան ԱՄՆ-ում վերջին տարիներին լայն տարածում է գտել, քանի որ սրտի փոխպատվաստման հերթը երկրում բավականին մեծ է: Այդ դեպքում հիվանդները կարող են գտնվել տանը եւ սովորական կյանք վարել վիրահատությանն սպասելու ժամանակահատվածում:
Հիմա գիտնականները նոր սարքավորումներ են մշակում, որոնք հիվանդներին թույլ կտան ավելի քիչ ժամանակ անցկացնել հիվանդանոցներում:





