Մասնավոր շվեյցարական բիոտեխնոլոգիական «AC Immune» ընկերությունը սկսել է աշխարհում առաջին փորձարկումը այն պատվաստանյութի, որն աշխատում է մի սպիտակուցի դեմ, որն էլ, ինչպես ենթադրվում է, Ալցհեյմերի հիվանդության պատճառն է:
ACI-35 պատվաստանյութը խթանում է իմունային համակարգի կողմից տաու-սպիտակուցի դեմ ուղղված հակամարմինների արտադրությանը, որոնք ուղեղի ներսում ձեւավորում են ոլորված հանգույցներ:
Շատ գիտնականներ կարծում են, որ տաու սպիտակուցը, ամիլոիդ կոչվող այլ սպիտակուցի հետ միասին, Ալցհեյմերի հիվանդության զարգացման կարեւոր պատճառն է : Մինչեւ վերջերս դեղամիջոցներ արտադրողների ուշադրության կենտրոնում էր գտնվում ամիլոիդ սպիտակուցը , հաղորդում է Newsmax Health-ը:
Չնայած մինչեւ հիմա չկա բուժում, որն արդյունավետ կերպով կարողանա փոխել հիվանդությունը կամ դանդաղեցնել վերջինիս առաջխաղացումը, մի շարք ընկերություններ, այդ թվում Roche, Eli Lilly, Merck & Co и Johnson & Johnson-ը տարբեր մոտեցումներ են ցուցաբերում՝ պատճառը բացահայտելու համար:
AC Immune ընկերության Ալցհեյմերի հիվանդության դեմ դեղամիջոցը ՝ կրենեզումաբը, լիցենզավորվել է 2006 թվականին Roche ընկերության դուստր ձեռնարկության՝ Genentech-ի կողմից: Կրենեզումաբի փորձարկման երկրորդ փուլի արդյունքները պասվում են ընթացիկ տարվա երկրոդ կեսին, եւ որոշիչ դեր են ունենալու ընկերության հետագա քայլերի համար:
Վերջին 15 տարվա ընթացքում Ալցհեյմերի բուժման ավելի քան 100 փորձարարական դեղամիջոց անհաջողության են մատնվել: Վերլուծաբանները կարծում են, որ շուկա մուտք գործած իրականում արդյունավետ դեղամիջոցը կարող է տարեկան 10 միլիարդ դոլար շահույթ ապահովել:






