Ինչպես հաղորդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), Էբոլա զոհերի թիվն ամբողջ աշխարհում հասել է 8429-ի:

ԱՀԿ-ի տվյալներով վարակվել է արդեն 21 296 մարդ: Ավելի վաղ ԱՀԿ–ն հայտնել էր, որ երեք առավել խոցելի երկրներում՝ Գվինեայում, Լիբերիայում եւ Սիերա Լեոնեում վարակակիր է դարձել ավելի քան 21 հազար մարդ, որից 10 հազարը՝ Սիերա Լեոնեում: Մահացու վիրուսից 8 371  մարդ է մահացել, որից ավելի քան 3,5 հազարը՝ Լիբերիայում:

Կազմակերպությունը հայտնում է, որ անցյալ շաբաթ Լիբերիայում հունիսից վիրուսով վարակվել են ռեկորդային ցածր թվով մարդիկ, իսկ Սիերա Լեոնեում եւ Գվինեայում՝ անցյալ տարվա օգոստոսից: