Սպիտակամորթ կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկն ավելի բարձր է, քան սեւամորթների եւ ասիացիների, ցույց է տվել  Օքսֆորդի համալսարանի գիտնականների կողմից իրականացված հետազոտությունը:

Գիտնականները ուսումնասիրել են  Մեծ Բրիտանիայում բնակվող 50 -ից 64 տարեկան ավելի քան միլիոն կանանց բժշկական տվյալները եւ կենցաղային սովորույթնորը: Հաստատվել է, որ ասիացի կանանց մոտ  կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը 18% -ով, իսկ սեւամորթների մոտ 15%-ով ավելի ցածր է, քան սպիտակամորթ կանանց մոտ, հաղորդում է The Guardian-ը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ մասամբ դա կապված է այն բանի հետ, որ աֆրիկացի եւ ասիացի կանայք ավելի շատ երեխա են ունենում, քան բրիտանուհիները: Ինչպես նաեւ ասիացիներն ու աֆրիկացիները նախընտրում են կերակրել երեխաներին կրծքի կաթով, ինչը դրական է ազդում կանանց առողջության վրա: Կրծքի կաթով կերակրում են եվրոպացի կանանց 69% -ը, այն ժամանակ, երբ սեւամորթ կանանց շրջանում այս ցուցանիշը կազմում է 83%, իսկ ասիացիների մոտ՝ 85%:

Հետազոտության ընթացքում պարզվել է նաեւ , որ եվրոպական ռասայի կանայք ավելի շատ են ալկոհոլ օգտագործում, ինչն էլ դրական ազդեցություն է ունենում կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վրա:  Հետազոտության համաձայն, ասիացի կանանց 75%-ը չի օգտագործում ալկոհոլ, սեւամորթների շրջանում այդ թիվը 38% է, իսկ սպիտակամորթների շրջանում՝ 23%:

Բացի այդ, սպիտակամորթ կանայք դաշտանադարի ժամանակ ավելի շատ են հորմոնալ թերապիայի դիմում: