Գիտնականները հեպատիտ С-ի դեմ նոր միջոց են գտել: Այն արդեն վիրուսային հեպատիտ С-ի՝ I գենոտիպ ունեցող եւ նախկինում հակավիրուսային դեղեր չստացող հիվանդների շրջանում կլինիկական փորձարկումների երկրորդ փուլն է անցել: Այս մասին պատմում են ԱՄՆ-ի առողջության ազգային ինստիտուտի ներկայացուցիչները:
Կլինիկական փորձարկումների ընթացքում մարդկանց երեք խմբի են բաժանել: Հսկվող խումբը բուժվել է 12 շաբաթական սխեմայով, որի շրջանակում սոֆոսբուվիր եւ լեդիպասվիր են ընդունել: Այդ խմբի բոլոր 20 հիվանդների մոտ կայուն թուլություն է նկատվել: Մնացած երկու խմբերը (20-ական մարդ յուրաքանչյուրում) բուժվել է 6 շաբաթով եւ սոֆոսբուվիրից ու լեդիպասվիրից բացի փորձնական դեղամիջոցներ են ընդունել (GS-9669 եւ GS-9451 ծածկագրային անվանումներով):
Երրորդ խմբում, որտեղ GS-9451 միջոցն են ընդունել, բուժման 4-րդ շաբաթից հետո հիվանդներից մեկը անհետացել է, բայց նրան հաջողվել է կայուն վիրուսաբանական պատասխանի հասնել:
GS-9669-ով բուժվող խմբում հիվանդներից մեկի մոտ հիվանդության ռեցիդիվ է սկսել թերապիայի ավարտից երկու շաբաթ անց: Մյուս 38 մասնակիցների մոտ վիրուսը թերապիայի ավարտից հետո 12 շաբաթվա ընթացքում արյան մեջ չի հաստատվել:
Փորձնական միջոցները հիվանդները լավ են տարել, բացի դրանից, կուրսի ոչ մեծ տեւողությունը նույնպես մեծ առավելություն է: Եթե տվյալ դեղամիջոցների մնացած փորձարկումները եւս հաջողությամբ ավարտվեն, կարելի է հուսալ, որ մոտ ապագայում հեպատիտ С-ի բուժման բնագավառում մեծ փոփոխություններ տեղի կունենան:






