Բիլինգվալ երեխաները (երկու լեզվող խոսող) տարբերվում են միայն մեկ լեզվով խոսող երեխաներից եւ միանգամայն այլ կերպ են ընկալում շրջապատող աշխարհը: Այսպիսի եզրահանգման են եկել Կոնկորդիայի համալսարանի հետազոտողները՝ իրականացնելով ոչ մեծ, բայց շատ հետաքրքիր հետազոտություն 5-6 տարեկան երեխաների շրջանում:

48 երեխա է մասնակցել փորձարկմանը. նրանցից ոմանք խոսել են մեկ լեզվով, մյուսները՝ երկու: Բիլինգվալների շարքում եղել են այնպիսի երեխաներ, որոնք երկու լեզուն միաժամանակ են սովորել, եւ այնպիսիները, որոնք սկզբում մեկ, իսկ հետո երկու լեզու են սովորել:

Փորձարկման մասնակիցներին պատմել են անգլիացիների ընտանիքում ծնված, բայց իտալացիների կողմից որդեգրված երեխաների, ինչպես նաեւ շների կողմից մեծացրած բադերի մասին պատմություններ: Այնուհետեւ հետազոտողները հարցրել են՝ արդյոք պատմության երեխաներն անգլերեն, թե իտալերեն կխոսեն, երբ մեծանան: Նրանց նաեւ հարցրել են՝ արդյոք բադերը փետուրներ կունենան, թե մորթով կպատվեն:

Հաջորդաբար երկու լեզու սովորած բիլինգվալների մոտ լեզվի մասին պատկերացումները ճշգրիտ են եղել, ի տարբերություն մյուս բոլոր երեխաների: Այպիսով, նրանք գիտեին, որ իտալացիների դաստիարակած երեխան իտալերեն կխոսի, անկախ այլ երկրում ծնվելու փաստից: Սակայն հենց այդ երեխաները ենթադրել են, որ եթե ֆիզիկական հատկությունները (փետուրներն ու մորթին) եւ կենդանիների արձակած հնչյունները յուրացվում են փորձով, ապա շների մեծացրած բադը ոչ թե կկռնչա եւ կթռչի, այլ կհաչի եւ կվազի:

Միայն մեկ լեզվով խոսող երեխաներն ամեն ինչ բնածին են համարել, այնինչ բիլինգվալ երեխաները մտածել են, որ ամեն ինչը կարելի է սովորել:

Այս փորձարկումը ցույց է տվել, որ մանուկ հասակում (3 տարեկան) երկրորդ լեզու սովորելն իսկապես փոխում է երեխային եւ այն, թե ինչպես է նա տեսնում եւ ընկալում աշխարհը: