Արգանադափողերի լապարասկոպիկ կապումը հղիությունը կանխարգելել ցանկացող կանանց համար պլանային վիրահատություն է:

Սկզբում վիրաբույժը շատ փոքր կտրվածք է անում պորտի շրջանում, իսկ մյուսը՝ ցայլոսկրից քիչ վեր:

Վերին կտրվածքի միջոցով ածխաթթու գազ են ներմուծում որովայնի խոռոչ այն լայնացնելու համար, ինչը թույլ է տալիս վիրաբույժին հստակ տեսնել ներքին օրգանները:

Հետո, լապարոսկոպ կոչվող  լուսավորվող սարքը տեղադրում են  կտրվածքներից մեկի մեջ, հաղորդում է Fox New-ը:

Լապարոսկոպը արտացոլում է որովայնի խոռոչի ներքին օրգանների պատկերը էկրանի վրա:

Արգանդափողերը կապվում են վիրաբուժական գործիքների միջոցով:

Այն բանից հետո, երբ ածխաթթու գազը հեռացվում է  որովայնից, կտրվածքները կարվում են:

Կանանց մեծամասնության համար հետվիրահատական վերականգնումը մեկ շաբաթից կարճ է տեւում: