2015 թ. սկզբին Չինաստանում երկու մարդ թռչնագրիպի զոհ է դարձել: ՉԺՀ-ի արեւելքում գտնվող Ֆուցզյան նահանգում հայտնաբերվել է վարակման նվազագույնը 15 նոր դեպք, որից երկուսը՝ ճակատագրական ելքով: Այս մասին հաղորդում է «Սինխուա» գործակալությունը՝ հղում կատարելով տեղական իշխանություններին:

Չինաստանում մարդու մոտ առաջին անգամ թռչնագրիպը ախտորոշվել է 2013 թ. մարտին:

Այդ ժամանակից ի վեր երկրում այդ վիրուսով վարակման դեպքերը գերազանցել է 450-ը, որից ավելի քան 170-ը ճակատագրական ելքով է ավարտվել: