Հայերը հակված չեն երկարատեւ դեպրեսիաների`նրանց էթնիկ առանձնահատկությունները թույլ են տալիս վերականգնվել կարճ ժամանակահատվածում: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց հոգեբան Աննա Բադալյանը, խոսելով այն մասին, թե որքան ժամանակ է պետք հային դեպրեսիյից դուրս գալու համար հաշվի առնելով ազգային առանձնահատկություները:

«Եթե դուք նկատել եք, ցանկացած հայ հեշտությամբ կարող է հարմարվել տվյալ պահին ստեղծված իրավիճակին», - ասաց նա:

Քանի որ հիմա բոլորը ուշքի էն գալիս Նոր տարվա կերուխումից հետո, խոսք գնաց հետամանորյա դեպրեսիայի մասին: Հայերի մոտ այն, ըստ հոգեբանի, հիմնականում պայմանավորված է չհիմնավորված ամանորյա վազքով:

«Ուղղակի հայերի մոտ կա այդպիսի միտում՝ տոների ժամանակ տանջել իրենց  տնային հոգսերով, թեպետ դա բոլորովին պարտադիր չէ, չէ՞ որ տոները ստեղծաված են ուրախանալու համար», - նշեց նա:

Կանանց դեպքում ամեն ինչ պարզ է: Հայ կանայք տարին բոլոր ծանրաբեռնված են, իսկ  ամանորյա գերծանրաբեռնվածությունը կարող է եւ սթրես առաջացնել: Իսկ տղամարդկանց մոտ ինչի՞ց է լինում սթրեսը:

Հիմնականում անգործությունից: Որոշ տղամարդիկ տանջվում են, քանի որ արդեն իրենց գրպանում «դատարկության» են զգում ամանորյա ծախսերի պատճառով:  Այդպիսի սթրեսներ կարող են հետապնդել տղամարդուն ողջ տարվա ընթացքում, քանի որ նա ընտանիքի բարեկեցության եւ ապահովվածության երեշխավորն է: Դա  լուրջ հոգեբանական խնդիր է:

Ին՞չ խորհուրդ կտաք հայերին, որպեսզի նրանք  իրենց ակտիվությունը ուղղեն ուրախանալու, այլ ոչ շատակերության:

Ասեմ, որ հիմա շատերն են  փոխվել, եւ այդքան ուտելու վրա կենտրոնացած չեն:   Այն որ շատերը ցանկանում են Ամանորն ու Սուրբ Ծնունդը տոնել այլ քաղաքում կամ երկրում,  բավականին ճիշտ եւ լավ որոշում է: Հենց այդ պատճառով էլ տոնը դառնում է ընտանեկան, այլ ոչ թե բարեկամներին եւ ծանոթներին սեղանի բազմազանությամբ զարմացնելու մրցույթ: Հիմա ամեն-ինչ այդքան «կարծրացած» չէ, ինչքան տարիներ առաջ: