Տոկիոյի համալսարանի հիվանդանոցի գիտնականներն աշխատում են յուրահատուկ 3D բիոտպիչ ստեղծելու վրա, որն ունակ է մարդու ոսկորներ, մաշկ եւ հոդեր արտադրել:

Ինչպես հայտարարել է հետազոտական կենտրոնի պրոֆեսոր Ցուեսի Տակատոն, սովորական իմպլանտների համար գիտնականներին անհրաժեշտ են հիվանդների մարմիններից աճառներ, սակայն 3D բիոտպիչի շնորհիվ մասնագետները կարող են առանց հիմնական նյութի էլ գլուխ հանել:

Գիտաշխատողը նշել է նաեւ, որ երեք տարի անց փորձագետների խումբը պլանավորորում է տեխոնոլոգիական սարքավորմամբ տպագրված մաշկի կլինիկական փորձարկումները: Դրանից հետո բժիշկները կաշխատեն հոդերի եւ աճառների ձեւավորման վրա: Պրոֆեսորի կարծիքով բժիշկները կարող են կոլագենին մոտ ցողունային բջիջներ եւ սպիտակուցներ աճեցնել: Հետազոտողները ցանկանում են նաեւ մարդկային որոշ օրգաններ ստեղծել՝ ներառյալ ներքին սպունգանման ոսկրանյութ եւ ոսկրային կոշտ մակերես:

Տեխնոլոգիական նորամուծության հիմնական դժվարությունն այն է, որ 3D բիոտպիչի կողմից արտադրված տաքությունը կարող է ոչնչացնել մարդու օրգանիզմի հիմնական կառուցվածքային եւ ֆունկցիոնալ միավորները: