Յուտա նահանգի համալսարանը քննում է այն փաստը, որ Սոլտ-Լեյք-Սիթիի կլինիկայում կնոջը բեղմնավորել են ոչ թե իր ամուսնու, այլ կես դրույքով աշխատող բանկի աշխատակցի սերմով, ով մահացել է 1999 թվականին:

«Գենետիկ թեստավորման միջոցով կինը, ում 1991  թվականին արհեստական բեղմնավորում էր կատարվել, պարզել է, որ իր երեխայի կենսաբանական հայրը իր ամուսինը չէ, ինչպես ինքն էր կարծում»,- ասվում է համալսարանի հայտարարությունում: « Նա բացահայտել է, որ իր երեխայի հայրը ներկայումս գոյություն չունեցող Reproductive Medical Technologies Inc լաբորատորիայի նախկին աշխատակիցն է»:

Կնոջ անունը չի բարձրաձայնվել , իսկ դեմքն էլ ցույց չի տրվել հեռուստահաղորդման ժամանակ, որտեղ նա պատամել է, որ 1990-ականին ամուսնու հետ դիմել է լաբորատորիա, քանի որ նրանք խնդիրներ են ունեցել բեղմնավորման հետ: Նրանց դուստրը ծնվել է 1992 թվականին եւ հիմա 21 տարեկան է, տեղեկացնում է Newsmax Health-ը։

Համալսարանում հաղորդել են, որ իրենց չի հաջողվել պարզել, թե ինչպես են փոխել սերմը: Համալսարանի տվյալներով ոչ մի ապացույց չկա, որ ուրիշ զույգեր նույնպես տուժել են: