Արեւմտյան բժշկության մեջ «never events» այսպիսի հասկացություն կա, այսինքն՝ դեպքեր, որոնք բժշկական պրակտիկայում երբեք եւ ոչ մի հանգամանքների բերումով չպետք է տեղի ունենան։ Այդպիսի դեպքերի շարքին են դասվում, օրինակ, սխալ հիվանդի կամ սխալ օրգանի վիրահատությունները, հիվանդների մարմիններում թողած գործիքները եւ այլն։ Այդպիսի հիվանդություններին են վերաբերում նաեւ ներհիվանդանոցային վարակի դեպքերը։
«Never events»-ներն, ավաղ, ամեն դեպքում պատահում են, ընդ որում պատահում են աշխարհի բոլոր, նույնիսկ շատ բարձր մակարդակի բժշկություն ունեցող երկրներում։
ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով նույնիսկ զարգացած երկրներում հիվանդները մոտավորապես 5-12 տոկոսով հիվանդանոցներից փոխանցված վարակների հարուցած բարդություններ են ունենում։ Զարգացող երկրներում այդպիսի վարակների տոկոսը 25-ի է հասնում։
Իսկ որքա՞ն հաճախ են պատահում կլինիկայում որեւէ լուրջ հիվանդությամբ վարակվելու դեպքերը։
Ահա մի քանի հետաքրքիր վիճակագրական տվյալներ։
Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի գնահատականով՝ ԱՄՆ-ում տարատեսակ միկրոօրգանիզմների հարուցած ներհիվանդանոցային վարակների տարեկան մոտ 1,7 միլիոն դեպք է գրանցվում։ Ավելին, այդպիսի վարակները տարեկան 99 00 մահացությունների են հանգեցնում կամ նպաստում։
Եվրոպական երկրներում ներհիվանդանոցային վարակներից մահացությունը տարեկան մոտ 25 հազար դեպք է կազմում, ընդ որում, դրանց երկու երրորդը գրամ-բացասական միկրոօրգանիզմներն են հարուցում։ Ֆրանսիայում 2006 թ. տվյալների համաձայն՝ մոտ 5.4 հիվանդ է առնչվում ներհիվանդանոցային վարակներին, իսկ 2005-2006 թթ. գրեթե 9000 մարդ է մահացել այդպիսի վարակներից։ Իտալիայում կլինիկաներում վարակվում է հիվանդների մոտ 6.7 տոկոսը, որը տարեկան 4500-7000 մահվան դեպքի է հանգեցնում։ Շվեյցարիայում ներհիվանդանոցային վարակներ ունենում են հիվանդների 2-14 տոկոսը, Ֆինլանդիայում՝ մոտավորապես 8.5 տոկոսը։
Ռուսաստանի վերաբերյալ եւս տվյալներ կան. այնտեղ տարեկան մոտ 30 000 դեպք է գրանցվում, բայց կարծիք կա, որ դեպքերն իրականում շատ ավելին են, ուղղակի դրանց վերաբերյալ վիճակագրություն չկա։
Այդպիսի վարակների տարածվածությունը ընդհանրապես չի նշանակում, որ դա նորմալ երեւույթ է, եւ որ դրանք կարելի է անտեսել։ Եթե կլինիկաները գործող չափանիշներին ու խորհուրդներին ուշադիր հետեւեն, հնարավոր կլինի հեշտությամբ խուսափել վարակների մեծամասնությունից։






